f

Անկախ

Կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակներում շուրջ 2,7 մլրդ դրամ կուղղվի Կոտայքի մարզի համայնքներում ճանապարհաշինական 35 ծրագրերի իրականացմանը


Այս տարի պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզում աննախադեպ թվով՝ 104 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվելու:

Այս պահի դրությամբ Կոտայքի մարզից կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված 104 ծրագրային հայտերից արդեն հաստատվել են շուրջ 60-ը, մյուսները կքննարկվեն առաջիկա օրերին:

Իհարկե, նաև հանրային հաշվետվողականության տեսանկյունից Կոտայքի մարզպետն անհրաժեշտ է համարում մեր հայրենակիցներին և, մասնավորապես, կոտայքցիներին ներկայացնելու ծրագրերի այն ահռելի քանակը, որն ուղղվելու է մարզի համայնքներում կենսական, տնտեսական, սոցիալական կարևորության խնդիրների արագ և արդյունավետ լուծմանն ու ամենակարճ ժամկետներում մարզի բացառապես բոլոր բնակավայրերում կյանքի որակի փոփոխությանը:

Մասնավորապես, ներկայացնելով ճանապարհաշինության ոլորտին ուղղված ծրագրերը՝ ընդգծենք, որ շուրջ 2,7 մլրդ ՀՀ դրամ ուղղվելու է մարզի մի քանի տասնյակ համայնքներում շուրջ 35 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսված ճանապարհների, փողոցների և բակերի նորոգմանը, ասֆալտապատմանն ու վերանորոգմանը:

Այսպես,

·Հրազդան համայնք - Արդեն հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատվելու են մարզկենտրոնի ներհամայնքային ճանապարհներ Կենտրոն, Միկրոշրջան, Հարավային, Ջրառատ թաղամասերում՝ շուրջ 278.075.846 դրամ արժողությամբ

·Աբովյան համայնք – Հաստատված 2 ծրագրերի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու են քաղաքի գլխավոր ճանապարհները՝ Հատիսի և Հանրապետության պողոտաները՝ 654.627.050 դրամ արժողությամբ

·Ծաղկաձոր համայնք – Սուբվենցիոն 4 ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվելու են ներհամայնքային ճանապարհներ, կապիտալ վերանորոգվելու են որոշ փողոցների մայթեր, կառուցվելու են հենապատեր՝ 286.855.960 դրամ արժողությամբ:

·Եվս 26 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվելու և բարեկարգվելու են Եղվարդ, Բյուրեղավան, Ակունք, Լեռնանիստ, Սոլակ, Մեղրաձոր, Առինջ, Գողթ (դպրոց տանող ճանապարհ), Բալահովիտ, Արզնի, Կամարիս, Գեղարդ, Թեղենիք, Նոր Արտամետ, Գետամեջ, Նոր Երզնկա, Նոր Գեղի, Պռոշյան, Քանաքեռավան, Քարաշամբ համայնքների և Բուժական Կապուտան, Կոտայք, Մարմարիկ բնակավայրերի համայնքային ճանապարհները:

104616887_871964179981066_3316310977697441442_o.jpg

105421452_871964419981042_5774288183775446703_o.jpg

105528606_871964289981055_6820482284013320713_o.jpg

105562020_871964496647701_6769237306681901318_o.jpg

105587309_871964603314357_4897865691360650172_o.jpg

105918033_871964463314371_575179811540262702_o.jpg

106170166_871964349981049_8065701052993442848_o.jpg

IMG_4678.JPG

Կոտայքի մարզ

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին