f

Անկախ

Մարդիկ վարկով բերել են մեքենաները, հիմա քաշվել են, ջրի գնով վաճառում են. Տիգրան Հովհաննիսյան


Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի առաջ: Ակցիայի մասնակից, Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ ղազախները Վրաստանի շուկայից հայկական գրանցումներ են գնել։ 

«Ղազախստանը, տեսնելով, որ իրենց քաղաքացիները 3-4 օրով գրանցվել են այստեղ․․․ հազարավոր գրանցումներ  Վրաստանում  վաճառվել են ղազախներին, Բագրատաշենում։ Հիմա որտեղի՞ց մարդկանց այդ գրանցումները, որտեղի՞ց կնիքները։ Ղազախստանն էլ հասկանալով այդ ապօրինությունները, տեսնելով, որ ՀՀ-ն չի կարողանում իր շուկան կարգավորել, չի կարողանում իր քաղաքացուն պաշտպանի․․․ Հարյուր-հազարավոր մեքենաներ,որոնք ԵԱՏՄ տարածքում են, գույքահարկը մնացել է մեր քաղաքացիների վրա։ Մենք շրջափակման մեջ են, մեզ տվեք արտոնյալ պայմաններ, թող մենք արտոնյալ պայմաններով ներկրենք մեքենաները։

Հովհաննիսյանը շեշտեց՝ իրենք հիմա հայտնվել են օրենքից դուրս ԵԱՏՄ-ում․ «Մենք որոշեցինք հունվարի 1-ից մեր մեքենաները վաճառել ԵԱՏՄ տարածքում, բայց պարզվեց մենք օրենքից դուրս ենք։ Հիմա եկել ենք դրա մասին ասելու։

Հիմա մենք ուզում ենք այդ 300 ավտոմեքենայի հարցը լուծենք։ Մարդիկ վարկով բերել են, հիմա քաշվել են, ջրի գնով վաճառում են, որ տոկոս տանեն փակեն»։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 1 տարի առաջ ներմուծված և ղազախական գրանցում չստացած հայկական և ղրղզական մեքենաները Ղազախստանում ապօրինի են: Հայտարարվել էր, որ օտարերկրյա համարանիշերով մեքենաները կնույնականացվեն, վարորդները կամ կվճարեն համապատասխան տուգանքն ու մաքսազերծման գումարը, կամ էլ մեքենան դուրս կբերվի երկրից:

ավտոներկրողներ Բողոքի ակցիա Տիգրան Հովհաննիսյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին