Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանքի քննության հարցով դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը` հայտնելով ինքնաբացարկ։
Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավվելու համար հիմք է հանդիսացել մեկ անձի ցուցմունքը, որն այդ գործով նույնպես մեղադրյալի կարգավիճակ ունի։
Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):
Նշված գործն առնչվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործին։