f

Անկախ

Շինարարությունն ու կորոնավիրուսը․ ճգնաժամային գործընթացներ. Արա Գալոյանի վերլուծությունը


Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է.

Շինարարության ոլորտն ու անշարժ գույքը դառնում են մեր ժամանակների տնտեսական ճգնաժամերի բնութագիր-պատճառ (և, բնականաբար, ամենաշատ տուժող ոլորտներ):

2008թ․ ֆինանսական ճգնաժամի առաջնային պատճառ նշվում էր շինարարության վարկավորման ծավալները: Ընդորում, խոսվում էր և՛ կառուցապատողի, և՛ պարզ գնորդի վարկավորման մեծ ծավալների մասին: Անցած տարվա վերջին շինարարության ոլորտում նորից արձանագրվող ճգնաժամային գործընթացների մասին քննարկումներն ընդհատվեցին համավարակի պատճառով: Ու հիմա, երբ շատ երկրներում տնտեսությունը դուրս է գալիս հարկադիր դադարի պայմաններից, շինարարության ոլորտի ճգնաժամի մասին զրույցները թարմանում են:

Վերլուծությունների կենտրոնում, բնականաբար, եվրոպական երկրների տնտեսությունն է: Նշվում է, որ ճգնաժամի պատճառով եվրոպական շինարարները իրենց կառուցած (և կառուցվող) անշարժ գույքն իրացնելու համար դրա մի մասը շուկա են հանել ինքնարժեքից ցածր գներով: Ամենաբարձր «զեղչերը» խոստանում են Իտալիայում՝ 40 տոկոս: Կիպրոսում այն կազմում է մոտ 25 տոկոս: Ֆրանսիայի, Իսպանիայի և Հունաստանի պարագային նշվում է 15 տոկոս: Ինքնարժեքից ցածր գների պատճառն այն է, որ կառուցապատողները չեն կարող շարունակել իրենց գործունեությունն ու պարտավորությունները՝ առանց անհրաժեշտ ֆինանսական հոսքերի: Հետաքրքիր է, որ Եվրոպայում «զեղչով» իրացվող անշարժ գույքի 80 տոկոսը բնակելի շինություններ են, 15 տոկոսը՝ հյուրանոցային ու գրասենյակային շինությունները, իսկ 5 տոկոսը՝ խանութ-առևտրի տարածքները։ Եվրոպական երկրներում խոսում են շինարարությունը սուբսիդավորելու անհրաժեշտության մասին: Պատճառը 2008թ․ սկսված տնտեսական ճգնաժամի հետևանքների «հիշողությունն» է:

Այն, որ մեր երկրում էլ անշարժ գույքի շուկային չի հաջողվի շրջանցել ճգնաժամը, շատերն էին կանխատեսում: Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետը, եթե չեմ սխալվում, իշխանավորներից առաջինը հրապարակավ խոսեց այդ մասին: Խոսեց ու խորհուրդ տվեց հնարավորինս արագ վաճառել անշարժ գույքը, քանի դեռ «պատշաճ» գնով գնորդ կա: Սա անշարժ գույքի շուկայի կրճատման առաջին հրապարակային փաստն էր: Այն հնարավոր է, որ հենված էր ոլորտի վիճակագրության վրա: 2020-ի առաջին եռամսյակում ասվում էր, որ նախորդ տարվա համեմատ այն կրճատվել է 9.4 տոկոս: Ընդորում, պետբյուջեի հաշվին կատարված շինարարության անկումը 43.5 տոկոս էր: Միջազգային վարկերի հաշվին կատարվող շինարարությունը կրճատվել էր 44.1 տոկոսով: Իսկ մարդասիրական օգնությունների հաշվին կատարվող շինարարությունը կարելի է ասել՝ դադարել էր (կրճատումը 78.1 տոկոս էր):

Համավարակային ու արտակարգ ապրիլը ավելի պիտի խստացներ վիճակը: Երկրորդենք՝ դա նկատելի էր շատերի համար: Ապրիլի անկումը 2019թ․ ապրիլի համեմատ 51 տոկոս էր: Իսկ հունվար-ապրիլ ժամանակաշրջանի համար անկման «չափաբաժին» պաշտոնապես արձանագրվեց 21.9 տոկոս ցուցանիշը: Պետբյուջեի հաշվին կատարված շինարարության կրճատման ծավալը մի փոքր մեղմվել էր՝ անկումը 41.4 տոկոս էր: Փոխարենը միջազգային վարկերի հաշվին իրացվող շինարարության ծավալն արդեն 50 տոկոս էր: Իսկ մարդասիրական օգնությունների հաշվին շինարարություն իրացվել էր նախորդ տարվա 17.8 տոկոսի չափ:

Ակնհայտ է, որ շինարարության ոլորտը կանգնելու է ֆինանսական ծանր խնդիրների առջև (ինչպես ամբողջ աշխարհում): Կառուցապատողները բավարար վարկային միջոցներ չեն ունենալու աշխատանքները շարունակելու համար: Գնորդները նույնպես խնդիրներ են ունենալու վարկային պարտավորությունների կատարման համար: Ճիշտ այնպես, ինչպես Եվրոպական երկրներում: Բայց այնտեղ քննարկում են անգամ սուբսիդավորման ծրագրեր: Իսկ մեր իշխանությունները համավարակի օրերին ձևավորված ճգնաժամային իրավիճակում ավանդական (ու պատկերավոր) բառապաշարով ասած՝ գերադասում են «տեսարաններ ապահովել»: Տնտեսական լուծումներ գտնելը հավանաբար ավելի բարդ բան է:

Աղբյուրը՝ politeconomy.org

Արա Գալոյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին