f

Անկախ

ԲՀԿ-ն առաջարկում է թանկարժեք մետաղների հարգադրոշմման գործառույթը փոխանցել պետական հատվածին


Այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ տնտեսական  հարցերի հանձնաժողովի նիստում՝ ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները ներկայացնելով «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը՝ առաջարկեցին թանկարժեք մետաղների հարգորոշման եւ հարգադրոշմման և դրանց հետ կապված գործողությունները մասնավորից հատվածից փոխանցել պետականին՝ ֆինանսների նախարարության հարգորոշման եւ հարգադրոշմման պետական ծառայությանը:

 «Տարիներ շարունակ թանկարժեք մետաղների, ոսկերչական իրերի շուկաներում տարբեր դիտարկումներ ենք արել: Եվ նկատում ենք, որ հաճախ հարգորոշման և հարգադրոշմման գործընթացում առկա են երևույթներ, որոնք իրականությունը խեղաթյուրում են: Օրինակ՝ այսինչ հարգի թանկարժեք մետաղը ներկայացվում է այլ հարգի և այդպես էլ դրոշմվում է: Մենք կարծում ենք՝ հիմա ժամանակն է, որ այդ գործընթացները որոշ ժամանակով լինեն պետության հսկողության ներքո»,-ասաց Մելքումյանն ու նշեց՝ Ռուսաստանում, Բելառուսում այս պրակտիկան կա:

Նա նկատեց՝ այդ ապրանքները թանկ արժեն, և մարդիկ կոնկրետ հարգորոշված ապրանքի համար վճարելով՝ ստանում են ըստ, էության, այլ ապրանք, ինչը, պատգամավորի կարծիքով, անթույլատրելի է:

Ոլորտում ներկայում ծանուցման ենթակա գործունեություն է իրականացնում 8 ընկերություն:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց՝ նպատակահարմար չեն համարում առաջարկը, որովհետև լավ զարգացած ոսկերչական շուկաների միջազգային փորձն ասում է, որ դա ավելի լավ է մասնավորն իրականացնի: «Երկրորդ՝ համարում ենք, որ ՀՀ-ում այդ աստիճանի խնդիր չկա, որ պետք է ծայրահեղ գործողության դիմել: Միևնույն ժամանակ, եթե ձեզ հասնում է տեղեկություն, որ խնդիրներ կան, ուրեմն, մենք պետք է ավելի խորն անդրադառնանք, հասկանանք, թե ինչ մեխանիզմով կարելի է այդ խնդիրը լուծել: Մեր կարծիքով, ամենաճիշտ մեխանիզմը կլինի ռեպուտացիոն ռիսկերի բացահայտումն ու ցուցաբերումը շուկայի բոլոր մասնակիցներին»,-ասաց Ավանեսյանը:

Հանձնաժողովի նիստում քվեարկությամբ նախագիծը ստացավ բացասական եզրակացություն: Սակայն, ինչպես շեշտեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, նախագիծը չընդունվեց, բայց խնդիրն ընդունվեց:

Միքայել Մելքումյան Բարգավաճ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին