Համաճարակի սկզբից ի վեր ավելի քան 4,5 միլիոն մարդ ապաքինվել է COVID-19 կորոնավիրուսից։ Այդ մասին վկայում են Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները։ Գրում է Gazeta.ru-ն։
Բուժվածների մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում` 640198 մարդ, այնուհետև Բրազիլիայում` 601736 մարդ:
Այսօրվա դրությամբ վիրուսից մահացել է 471.591 մարդ, ընդհանուր առմամբ՝ հայտնաբերվել է ավելի քան 9 միլիոն դեպք:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: