Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի ժողովուրդ,
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ մեզ վերապահված լիազորություններից և իրավական գործիքակազմից,նախաձեռնել են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ քննության առնելու «Առանց Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության փոփոխությունների ՀՀ
Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ որոշման ՀՀ Ազգային
ժողովի կողմից Սահմանադրության փոփոխություններ ընդունելը և ՀՀ
Սահմանադրության (Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2) փոփոխությունները ՀՀ
Սահմանադրության 4-րդ, 5-րդ, 6-րդ, 168-րդ և 169-րդ հոդվածների
համապատասխանության հարցը»: Նախաձեռնությանն աջակցելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ենք ուղարկել արդեն հավաքագրված ստորագրությունները և դիմումի հիմքերը:
Պատրաստ ենք արդյունավետ քննարկումների մեր գործընկերների հետ: