Չեմ բացառում, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող էր իր աղբյուրներն ունենալ դատախազությունում եւ ԱԱԾ-ում: Այս մասին այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ փետրվարին սկսված գործընթացն ինչ-որ կերպ հասանելի է դարձել «Բարգավաճ Հայաստանին»: Գաբրիելյանը նշեց, որ հացաքննվել է մի քաղաքացի, որը կապ է ունեցել ԲՀԿ-ի հետ եւ տվել է խոստովանական ցուցմունքներ: «Այդպիսով, պարզ է դառնում, որ նրանք իրենց աղբյուրներն են ունեցել»,-ընդգծեց պատգամավորը: