Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհարապարակվի նախատեսված ժամից մեկ ժամ ուշ՝ 16:00-ին:
Նշենք, որ այն նախատեսվում էր հրապարակել այսօր՝ 15:00-ին։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ պարզ չէ, թե ինչով է պայմանավորված ուշացումը:
Նշենք նաև, որ Շենգավիթի դատարանը այսօր ևս շրջափակված է ոստիկանական մեծաթիվ ուժերով, այստեղ են նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները: Գագիկ Ծառուկյանը դեռ չի ժամանել դատարան:
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։