f

Անկախ

Սա աբսուրդի ժանրից է․ Աննա Կոստանյան


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Արդեն անհնար է

Հարգելի պարետատանը առաջարկում եմ էս ֆարսը հրատապ կարգով դադարեցնել և կայացնել որոշումներ բացառապես լոգիկայի սահմաններում։

Եթե ես փողոցում այս շոգին քայլում եմ մենակ ու բոլորից դիստանցավորված, ինչու՞ պետք է պարտադիր կրեմ դիմակ։ Եթե դուք տրամաբանորեն ինձ բացատրեք սրա անհրաժեշտությունը, ես ներողություն կխնդրեմ։

Դիմակ կրելը պարտադրեք բացառապես փակ տարածքներում, որտեղ հեռավորություն պահելու խնդիր կա, երբ ինչ-որ ծառայություն է մատուցվում, երբ մի անձը ստիպված, պարտադրված կամ աշխատանքի բերումով պետք է մյուս անձի հետ կապված որևիցե գործունեություն իրականացնի։ Այլապես պետք է տուգանեք բոլոր բժշկական հաստատությունների հիվանդներին, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են , օրինակ , վիրահատական սեղանին, ատամնաբույժի աթոռին և այլն։

Ինչ իմաստ կա պարտադիր դիմակ կրելու պահանջ դնել, այն դեպքում, երբ բացօթյա և փակ սրճարաններում, ռեստորաններում և այդ կատեգորիայի այլ օբյեկտներում մեկ սեղանի շուրջ նստող, ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք գաստրոնոմիական գործողություններ իրականացնելիս միևնույն է չեն կարող կրել դիմակ։ Թե կորոնավիրուսն էս դեպքում հարցնում է կամ նայում,թե ով է հաց ուտում, ատամ սարքում, վիրահատվում (խոսքս հրատապ վիրահատական միջամտությունների մասին է), ասում է` սպասի սրան չկպնեմ։

Կամ ինչ է Նշանակում փողոցում դիմակ կրող մարդուն մոտենալ ու անձը հաստատող փաստաթուղթ պահանջել։ Իմաստը....

Դիմակը պարտադիր կարող է լինել (եթե իհարկե կանխարգելում է, չեմ կարող ոչ հաստատել, ոչ ժխտել) բացառապես փակ տարածքներում` տաքսի, տրանսպորտ, այլ հաստատություններ, բայց ոչ բաց տարածքում ու միայնակ քայլելիս։

Սա աբսուրդի ժանրից է»։

Աննա Կոստանյան դիմակ պարետատուն ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին