Անցած օրվա ընթացքում Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս 22,765 նոր դեպք։ Այդ մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, դեպքերի ընդհանուր թիվը աճել է մինչև 978142-ի։ Համաճարակի սկզբից կորոնավիրուսից ապաքինվել է 482 102 հիվանդ, մահացել է 47 748 մարդ:
Գործակալության տվյալներով ՝ երկրում COVID-19-ից մահացության մակարդակը 4,9% է կազմում։
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: