f

Անկախ

Պարոն Ծառուկյանն ասել է, անգամ եթե ինձ կալանավորեն, անգամ եթե ես չլինեմ ձեր կողքին, միեւնույն է՝ դուք շարունակելու եք մեր սկսած պայքարը.Իվետա Տոնոյան


Որեւէ դեպքում, որեւէ իշխանություն չի կարող որոշել, թե ով լինի ընդդիմություն, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիրներն ինչ էլ քննարկեն եւ ինչպես էլ համախմբվեն, արդյունքում Սերժ Սարգսյան է ծնվելու, եւ այն դիտարկմանը, որ ընդդիմադիրների համար դաշտը պետք է ազատվի։

«Ծանոթ չեմ այդ հայտարարությանը, իսկ որ հայտարարություններին ծանոթ չեմ, չեմ արձագանքում»։

Տոնոյանը, սակայն, անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ընդդիմության ուղղված հայտարարությանը։

«Նախօրեին ինձ համար շատ տարօրինակ էր նաեւ վարչապետի հայտարարությունը կուսակցությունների հետ կապված, որով հորդորուոմ էր իշխանության ներկայացուցիչներին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որ այս կամ այն կուսակցությունը այս կամ այն քրեական գործի շրջանակներում, ինչ որ առնչություններ ունի, որպեսզի նրանց գործունեությունը դադարեցվի։ Ճիշտն ասած ես չէի պատկերացնում, որ մենք այլեւս բռնապետության կամ ֆաշիզմի ժամանակաշրջանում ենք ապրում, որ հնարավոր է նման գործընթացներով հանդես գալ կուսակցությունների նկատմամբ կամ կուսակցությունները փակելու հրապարակային կոչով հանդես գալ խորհրդարանական ամբիոնից, երկրի թիվ 1 ամբիոնից. կարծում էի, որ անցել են այդ ժամանակները»,– ասաց Տոնոյանը։

Լրագրողները Տոնոյանից հետաքրքրվեցին նաեւ, թե ո՞ւմ է փոխանցվելու Գագիկ Ծառուկյանի մանդատը. «Պարոն Ծառուկյանի մադատը, որեւէ մեկին չի փոխանցվելու, որովհետեւ պարոն Ծառուկյանը շարունակում է լինել ՀՀ ԱԺ պատգամավոր եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար»։

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հնարավոր կալանավորումը ձեր ծրագրերը չի՞ փոխի, պատգամավորը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանն ասել է, անգամ եթե ինձ կալանավորեն, անգամ եթե ես չլինեմ ձեր կողքին, միեւնույն է՝ դուք շարունակելու եք մեր սկսած պայքարը։ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը վստահաբար որեւէ բան մեր երկրում չի փոխելու։ Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, որ այս ամենը կոնկրետ երկրի բազմաթիվ ոլորտներում իշխանությունների ձախողումներից եւ տապալումից հանրության ուշադրությունը շեղելու նպատակ էր հետապնդում, սակայն այս ամենն էլ է ժամանակավոր»։

Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին