Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում քիչ անց կմեկնարկի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։
Արդեն դատարանի բակում են ԲՀԿ–ական պատգամավորները։
Հիշեցնենք, որ երեկ դատարանի բակում էին նաեւ ՀՅԴ–ականները և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հունիսի 16-ին Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։
ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։
«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ քվեարկեց երկու միջնորդություններին։