ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթ հարուցելու ԱՆ-ի միջնորդության քննության ժամանակ։
ԲԴԽ-ն գնաց խորհրդակացական սենյակ՝ որոշում կայացնելու
ԲԴԽ անդամ նշեց, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իր ընկերն է։
Ինչպես նաև մյուս հիմքն էլ նշեց, որ ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Մեսրոպ Մակյանն հայտնել են, որ իր քաղաքական ձևակերպումներով Հովհաննիսյանի քննադատությունը խարխլում է խորհրդի հանդեպ հեղինակությունն ու կասկածի տակ է դնում իր իսկ անկախությունն ու անաչառությունը։
Նշենք, որ այսօր ԲԴԽ-ն քննում է դատավոր Ազարյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։