f

Անկախ

«Իմ քայլը» խմբակցությունն այլ անելիք չուներ, քան լսել դատախազի միջնորդությունը եւ կայացնել իր որոշումը. Մակունց


Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում անդրադարձավ ընդդիմությանը լռեցնելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին։

«Նախ, մենք պետք է դուրս գանք որեւէ մեկին լռեցնելու տրամաբանությունից: Դա ոչ միայն անհամարժեք է եւ չի համապատասխանում մեր արժեքներին, այլեւ չի համապատասխանում իրականությանը: Ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմանությանը, այնպես էլ ընդդիմությունը իր հայտարարություններով կամ այլ կերպ  չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը քաղաքական հայտարարություններ անելու:

Անձամբ իմ գնահատմամբ հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանի հնչեցրած հայտարարությունը մինչ այդ ԲՀԿ-ի արած հայտարարություններից տարբերվում էր ընդամենը երկու կետով. Առաջինը, որ խոսվում էր կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների մասին՝ Արտակարգ դրության պայմաններում եւ դա արվում էր վարչապետի եւ նրա ընտանիքի վարակված լինելու պարագայում, եւ երկրորդը՝ 97 տոկոս կառավարության փոփոխությունը փոխարինվել էր 100 տոկոս փոփոխությամբ»,-ասաց նա:

Լիլիթ Մակունցը նկատեց, որ երեկ նույնպես իրենց ելույթներում ԲՀԿ գործընկները խոսում էին քաղաքական ընդդիմությանը լռեցնելու փորձերից եւ այդ մասին խոսում էին այն պարագայում, երբ «Իմ քայլը» խմբակցությունը լուռ էր. «Հետաքրքիր էր հետեւել, որ ԲՀԿ-ի պատգամավորների ելույթներն այնպես էին ձեւակերպված, ասես արձագանքում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին, իսկ մենք լուռ էին:

Հիմա պարզաբանեմ, թե ինչու էինք լուռ. որովհետեւ իրավական գործընթացին «Իմ քայլը» խմբակցությունը այլ անելիք չուներ, քան լսել դատախազի միջնորդությունը, լսել ԲՀԿ խմբակցության հարցադրումները, ելույթները եւ փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը։ Լուռ էինք, որովհետեւ թե՛ ՀՀ հանրությունը, թե՛ միջազգային գործընկերները իրավունք ունեն առանց ավելորդ զեղումների, ավելորդ միջամտության  լսել, եւ հասկանալ, թե ինչ էր կատարվում, անկախ նրանից, թե որքան ջանասիրաբար էին ընդդիմադիր գործընկերները փորձում ներկայացնել դա որպես քաղաքական հետապնդում»,-ասաց նա։

Մակունցը նշեց, որ բոյկոտելը ընդդիմության իրավունքն է, տարբեր ատյաններին, այդ թվում միջազգային ատյաններին դիմելը նույնպես ընդդիմության իրավունքն է, միեւնույն ժամանակ, բոլորի բարոյական պարտականությունն է ՀՀ հանրության եւ միջազգային գրոծընկերների հետ լինել ազնիվ եւ թափանցիկ. «Այո, ՀՀ-ում խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, բազմակարծությունը Հայաստանի կարեւոր ձեռքբերումներն են: Վկայությունը 2018-ից ի վեր անցկացված համապետական եւ տեղական բոլոր ընտրություններն են: Վկայությունը նաեւ մամուլում կառավարող թիմի հասցեին մեծ ծավալով արվող քննադատությունն է, որը ցավոք, շատ հաճախ ուղեկցվում է նաեւ անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններով: Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանում բոլոր հարթակներում փորձ է արվում բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական հետապնդման երանգ, դրանով փորձելով ճնշում գործադրել իրավապահ համակարգի նկատմամբ: Ուստի որեւէ գործով որեւէ կերպ չխաթարելով որեւէթ անձի անմեղության  կանխավարկածը, հայտարարում ենք, որ ՀՀ-ում այլեւս բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ ունեցած դիրքից, կուսակցական պատկանելիությունից եւ քաղաքական հայացքներից»,-ընդգծեց «Իմ քայլի» ղեկավարը:

Բարգավաճ Հայաստան Իմ քայլը Լիլիթ Մակունց

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին