f

Անկախ

Բարձր է հավանականությունը, որ ազատության մեջ մնալով Ծառուկյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը. Արթուր Դավթյան


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ նիստում ներկայացրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը:

Արթուր Դավթյանն իր ելույթում նշեց. «Արդեն իմ նշած գործի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն, որտեղ հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիսանալով «Ծառուկյան» դաշինքի ղեկավար եւ դրա կազմում ընդգրկված ԲՀԿ նախագահ, 2017-ի ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններին իր ղեկավարությամբ գործող դաշինքի եւ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծատռուկյան» դաշինքի եւ ԲՀԿ-ի տարածքային եւ կենտրոնական կառույցների աշխատակիցների եւ այլ անձանց:

Կազմակերպված խմբի համակարգված եւ արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման եւ կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլված են տրամադրված։ ֆինանսական միջոցները: Դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տրված կաշառքների ցուցակներում նշվել են նրանց անուն, ազգանունները, ընտանիքի անդամների թիվը եւ դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուրին 10 հազարական դրամ:

Միջնորդության մեջ մանրամսն ներկայացված են այն ապացույցները, որոնք հիմք են տալիս հիմնավոր կասկածը հիմնավորելու համար: Մեջբերված համապատասխան անձանց ցուցմունքները, ինչպես նաեւ խուզարկության առգրավման արդյունքները, դրանց համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ եւ մեղադրանք առաջադրելու 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» դաշինքի  եւ րա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու  համար, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38.154.2 հոդվածի երկրորդ մասով:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես 4-րդ մասով անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա են նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք:

Այս իրավական նորմերի եւ մեջբերված իրավական մեկնաբանությունների կոնտեքստում սույն գործի փաստական հանգամանքները դիտարկելով  իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ էարձանագրել, որ քրեական գործով բերված ապացույցները վկայում են, որ առկա է հիմնավոր կասկած Գագիկ Ծառուկյանի կողմից հանցանք կատարելու վերաբերյալ: Այդ ապացույցները անկողմնակալ դիտորդին ողջամտորեն  հիմք են տալիս ենթադրելու, որ Գագիկ Ծառուկյանը ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ, դրա կազմում ԱԺ 2017-ի ընտրություններին մասնակցած դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին  տվել կաշառք: գործով ձեռք բերված փաստական տվյալները ուղղակիորեն հաստատելով Գագիկ Ծառուկյանի անմիջական մասնակցությունն այդ գործողություններին, վկայում են հանցանք կատարլու առավել քան հիմնավոր կասկածի որպես կալանավորման պայմանի առկայության մասին:

Անդրադառնալով կալանավորման հիմքերին, անհրաժեշտ է փաստել, որ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվում է մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված կազմակերպված հանցագործության կատարում, որի համար արարքի պահին գործող քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում: Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող հանցագործության բնույթը՝ այն է, իր ստեղծած եւ ղեկավարած կազմակերպած խմբի կազմում ԱԺ ընտրություններին մասնակցած դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը բազմաթիվ անձանց  ներգրավվածությունը առերեւույթ բազմաթիվ անձանց մասնակցությունը  վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Գագիկ Ծառուկյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով առանձնակի դեր ու նշանակություն ունի այն հանգամանքը, որ ընտրակաշառքի բաժանման վերը նշված սխեմաներում ընդգրկված են Գագիկ Ծառուկյանից որպես ԲՀԿ-ի եւ ԱԺ համանուն խմբակցության ղեկավարից անձնական եւ նյւթական կախվածության մեջ գտնվողն բազմաթիվ անձինք:

Ազատության մեջ մնալով Գագիկ Ծառուկյանը, օգտագործելով անձնական կապերը եւ ֆինանսական ռեսուրսները, հանցագործությունների կատարմանը ենթադրաբար ներգրավված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունը, կխոչընդոտի գործի քննությանը նշված անձանց նկատմամբ՝ անօրինական ներգործություն ունենալու ճանապարհով: Բարձր է հավանականությունը, որ ազատության մեջ մնալու դեպքում վերջինս կարող է խոչընդոտել գործի քննությանը՝գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու, կամ կեղծելու միջոցով:

Գագիկ Ծառուկյան Արթուր Դավթյան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին