f

Անկախ

Նիկոլի սրտի Քյարամյանը տվեց-անցավ Նիկոլի սրտի Վիշինսկուն


Առավոտյան, երբ կարդացի «սենսացիոն» լուրը, թե ԱԱԾ-ը նյութեր է նախապատրաստել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի դեմ, այն էլ`ոչ ավել, ոչ պակաս, 2017թ. ավագանու ընտրություններին ընդառաջ 100-120 հազար անձի «գրանցումը փոխելու միջոցով Երեւանի ընտրող դարձնելու եւ ԲՀԿ-ի համար ձայներ ապահովելու» հատկանիշներով, մտածեցի` ԲՀԿ-ականներն են սարքել. ցույց տալու համար, թե ինչ մեթոդներով է Փաշինյան Նիկոլը գործ կարել տալիս սրա-նրա վրա, և ինչ անհեթեթ է Ծառուկյանին ներկայացված շինծու մեղադրանքը։

Երբ իմացա, որ նույն «հաղորդագրության» համաձայն, ԱԱԾ-ը Նաիրա Զոհրաբյանին, բացի 100-120 հոգու փաստաթղթեր կեղծելու և ընտրակաշառվելու մեջ ներքաշելուց, բռնացրել է նաև նրանում, որ մասնավոր խոսակցությունների ժամանակ «բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ` նրանց անվանելով ոչխարներ, աղանդավորներ», վերջնականապես համոզվեցի` սա կատակ է. ինչ-որ մեկը որոշել է «ղժժալ» ԱԱԾ-ը անձնական օգտագործման գործիք դարձրած վարչահրամայապետի վրա։

Պարզվեց` սխալվում եմ։ ԱԱԾ-ը դեռ 2017-18թթ. ապօրինաբար, առանց դատարանի որոշման, գաղտնալսել է պատգամավորի հեռախոսային խոսակցությունները, դրել գզրոցի մեջ ու պինդ-պինդ պահել։ Որ հիմա «մեյդան» հանի ու դեմ տա Նաիրա Զոհրաբյանին, որպես իր և իր կուսակցության «հանցավոր անցյալի» սպանիչ ապացույց։

Իսկ ամենահետաքրքիրը ԱԱԾ հաղորդագրության «եզրափակիչ բլթոցն» է։ Թե բա` «խոսակցություններից պարզ է դառնում նաև, որ Զոհրաբյանն ու իր համախոհները ընդունում են, որ հեղափոխությունից հետո ընտրակաշառք բաժանելու միջոցով հաջողության հասնելու մեխանիզմները կիրառելի չլինելու հետևանքով իրենց կուսակցությունն այլևս հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել»։

Դասականը կասեր` իյա, իրո՞ք... Մենք էլ կարծում էինք` ԲՀԿ-ն 2018թ. շըփ-թըփ ընտրություններում սովորականից ավելի քիչ ձայն ստացավ, որովհետև Ծառուկյանի ավանդական ընտրազանգվածի մի մասը Նիկոլով խփնված էր ու հեղափոխական էյֆորիայի տակ գնաց, քվեարկեց մեծն Մանիպուլյատորի օգտին։

Հետաքրքիր է` Նիկոլի սրտի Քյարամյանն է՞լ ինչով է պատրաստվում զարմացնել իր «կարիերայի» վագրային թռիչքներից առանց այն էլ շշմած «հպարտ քաղաքացուն»...

Լիլիթ Պողոսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին