«Լավ ի՞նչն եմ սխալ արել, որ այս մարդիկ իրենք իրենց դատապարտում են մահվան»: Սա դիմակներ չկրելու հետ կապված երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած բարձրաձայն խոստավանությունն էր:
Հավանաբար 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ նույն այդ հարցը բազմաթիվ անգամ ինքն իրեն տվել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մտածելով, թե «լավ ի՞նչն եմ սխալ արել, որ այս մարդիկ այսօր փողոց են փակում»:
Հարցն իհարկե ունի տարբեր պատասխաններ, բայց ինչպես Սերժ Սարգսյանի, նույնպես Նիկոլ Փաշինյանի ու նաև նման իրավիճակում հայտնված ցանկացած ղեկավարի դեպքում գլխավոր պատճառը կարելի է ամփոփել մեկ նախադասության մեջ՝ «ժողովրդի վստահության մսխում», որին բնականաբար հաջորդում է իշխանության ցանկացած կոչին հակադարձելը:
Ինչպես վարչապետն է խոստավանում ժողովուրդը նույնիսկ իրեն մահվան դատապարտելով չի հնազանդվում իշխանություններին:
Երևույթին կարող ենք ցանկացած անուն տալ՝ «անպատասխանատվություն», «անտարբերություն», «անլրջություն», ... բայց դրանից իրականությունը չի փոխվում: Դա ունի շատ պարզ ու հարազատ անվանում՝ «քաղաքացիական անհնազանդություն»:
Թեև ուշացած Սերժ Սարգսյանն այդուհանդերձ ընդունեց իր սխալը և հրաժարական տվեց: Կգտնի՞ իր մեջ նման քաջություն Նիկոլ Փաշինյանը....