f

Անկախ

Եթե որևէ պաշտոնյա չի պահպանում քաղաքաշինության վերաբերյալ կետերը, ապա կամ օրենսդրություն չգիտի, կամ այլ շահ ունի. Արմեն Աբրոյան


Այսօր՝ հունիսի 15-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը՝ խոսելով Երևանի Ֆիրդուսի թաղամասում տարածքի քանդման աշխատանքների մասին, որը իրականացնում է կառուցապատումն ու իրացումը կազմակերպող «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ն՝ քանդելով 19-րդ դարավերջին վերագրվող սև տուֆից կառույցը և դրա հարակից կառույցներն՝ ասաց, որ ինքը դիմել է Ոստիկանություն և հույս ունեի, որ պատշաճ ընթացակարգ կստանա. ինչ պետք է տեղի ունենար այդտեղ, պետք է հենց իրենց թույլտվությամբ տեղի ունենար:

«Եթե որևէ պաշտոնյա չի պահպանում քաղաքաշինության վերաբերյալ կետերը, ապա կամ օրենսդրություն չգիտի, կամ այլ շահ ունի:

Օրենքը հուշարձան քանդելն արգելում է, և եթե մենք թույլ տայինք, որ հուշարձանները ցուցակից հանեինք, ապա կստացվեր, որ օրենքի առաջ մենք պատասխան պիտի տայինք, որովհետև ապօրինությունը օրինականացրել ենք: Հեղափոխությունից հետո պարզվում է, որ հուշարձաններ քանդելու գործընթացը շարունակվում է Ֆիրուսի թաղամասում»,- ասաց նա և հավելեց, որ ի սկզբանե իրենց գործակալությունը փորձել է թույլ չտալ նման պատմամշակութային գոտիներում գտնվող կառույցների քանդումը, սակայն այն որոշ դեպքերում չի ստացվել:

«Հեղափոխությունից հետո կարծես՝ չպետք է որևէ հուշարձան քանդվեր և պատմական միջավայր խաթարվեր, բայց ցավոք տեսնում ենք, որ այս վերջին երկու տարիների ընթացքում շարունակվում են ապօրինի բարձրահարկ շենքերի կառուցումը և որոշ գերատեսչությունների կողմից այս ամենը թույլատրվում է: Սա չկանխելը բերեց Ֆիրդուսի երկու պատմական արժեք ունեցող շինությունների քանդմանը»,- նշեց Աբրոյանը:

Աբրոյանը նշեց, որ գրություն է ուղարկել Ոստիկանություն, որտեղ նշել է, թե աշխատանքներն ինչ օրենքի խախտումներով են տեղի ունեցել:Ըստ նրա՝ նախարարությունում այս ամենն իրենց հսկողության տակ առած մասնագետները համապատասխան իրավունք չունեն և կամ օրենսդրություն չգիտեն, կամ անտեսում են:

Արմեն Աբրոյան մամուլի ասուլիս

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին