f

Անկախ

Տարածաշրջանի տնտեսական տեղեկատվությունը․ համավարակը տնտեսական կյանքը բավական միօրինակ դարձրեց. Արա Գալոյան


Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է.

Համավարակը տնտեսական կյանքը բավական միօրինակ դարձրեց: Սա թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային գործընթաց է: Նախ ամենուր փակվեց այն, ինչ հնարավոր էր բացել: Հիմա կամաց-կամաց փորձում են վերադառնալ: Համարյա միանման ու միապաղաղ մեթոդներով:

Արտակարգ դրություն մտցնելուց հետո ինչ-որ պահի պահի մեր տարածաշրջանի երկրներում հայտարարեցին, որ սկսելու են դիմակների արտադրությունը: Մերոնք էլ «ինքնատիպ» վարք չդրսևորեցին: Խոստացան, որ մարզերից մեկում արտադրամաս կհիմնեն ու դիմակ կարտադրեն (կարծեմ՝ ամիսը 300 հազար հատ): Երեկ վրաց տնտեսական լրատվության մեջ լուր կար, որ իրենց «Medifari» ընկերությունը ամիսը 4 մլն դիմակ թողարկելու հզորության է հասել և բանակցում է դիմակներն Իտալիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ավստրիա և Իսրայել արտահանելու մասին:

Վրաց տնտեսական լրատվության մեջ տեղական մինչև երկու տասնյակ լուր է հրապարակվում (համարյա կրկնակի ավելի, քան Հայաստանում և Ադրբեջանում` առանձին-առանձին վերցրած, իհարկե): Լուրերը որքան էլ համավարակի համահարթեցնող մամլիչի տակ են, միևնույն է տարբեր են: Մեր ու ադրբեջանական լուրերում հիմնականում ծրագրեն են` «պիտի այսպես անենք», «պիտի այնպես անենք»: Վրացական լուրերն ինչ-որ իմաստով ավելի կոնկրետ են: Օրինակ, այնտեղ վերանայեցին ու 200 մլն դոլարի չափով կրճատեցին պետբյուջեի ծախսերը: Կրճատելու որոշումը ներկայացնելիս ֆինանսների նախարարը հայտարարեց, որ 75 տարեկանից բարձր քաղաքացիներին խոստացված կենսաթոշակի մոտ 10 ԱՄՆ դոլարին համարժեք բարձրացման պարտավորությունը կկատարեն:

Լրահոսը կարող է տպավորություն ստեղծել, որ Վրաստանում ավելի օբյեկտիվ են համավարակի տնտեսական հետևանքների ներկայացման հարցում: Այստեղ հայտարարվել է, որ հունվար-մայիս ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 40 տոկոսով: Իսկ այս թեմայով ադրբեջանական լրատվության մեջ լրիվ այլ կարգի թվեր են: Նախ ասենք, որ այստեղ հպարտ-հպարտ նշում են հունիսի 18-ից ներքին ավիաթռիչքների մասին (հասկանալի է, որ խոսքը Բաքու-Նախիջևան թռիչքների մասին է): Իսկ ներդրումների մասին գրում են, որ այն անցած տարվա համեմատ պակասել է 2.8 տոկոսով: Չեմ կարծում, որ նման թիվ որևէ այլ երկիր «կհանդգնի» հրապարակել: Ընդ որում նշվում է, որ նավթարդյունաբերության ոլորտում ներդրումները նվազել են երկնիշ թվով, իսկ գազարդյունահանման ոլորտում ավելացել համարյա 20 տոկոսով: Հստակ կարելի է պնդել, որ թվերը հակասական են: Որովհետև հայտարարվում է՝ համավարակի օրերին իրենք ուղիղ 30 երկիր օգնություն են առաքել։ Ու անմիջապես ֆինանսների նախարարն օրենքի նախագիծ է ներկայացնում «էլիտար» ապրանքների ակցիզային հարկը բարձրացնելու մասին: Խոսքն ակնհայտ շքեղության ինքնատիպ հարկի մասին է: Որովհետև «էլիտար ապրանքներ» ասվածն այս դեպքում ծխախոտն է ու ավտոմեքենաները: Վերջին տարիներին Ադրբեջանում ավտոմեքենա են արտադրում (ու նաև տրակտոր): Ճիշտ է «Khazar» անունով ավտոմեքենաների արտադրությունը մեծ ծավալներ չունի և արտակարգ դրության ընթացքում համարյա լրիվ դադարել էր, բայց իշխանություններն արդեն քայլեր են ձեռնարկում ներքին շուկայում այն ավելի մրցունակ դարձնելու համար: Նշվում է, որ այս պահին ավտոգործարանում չիրացված մոտ 275 ավտոմեքենա կա: Ադրբեջանական մամուլում հոգատար իշխանության գովքին համարժեք քանակի միայն նավթի միջազգային շուկայի վերլուծություններ կան: Հասկանալի է՝ ինչ տեսլականներով: Դրան զուգահեռ նշվում է, որ ապրիլի 27-ից մտցված արտակարգ դրությունն արդեն 4 էտապով թեթևացվել է: Կորոնավիրուսի ու համավարակի մասին լուրերն ու այլ նյութերը նկատելի պակաս են, քան մեր ու վրաց լրատվությունում:

Համեմատություններում փորձեցի վրաց ու ադրբեջանական լուրերը հնարավորինս չհամադրել մեր տնտեսական լուրերին անմիջական: Բայց առաջարկում եմ մեր տնտեսական տեղեկատվության մեջ գտնել ու ընթերցել վերլուծություն այն մասին, որ տնտեսվարողների համար գազի սակագնի բարձրացումը մոտ 17 տոկոսով կթանկացնի տեղական արտադրության ապրանքները: Հետո ընթերցել մեր համապատասխան պաշտոնյայի հայտարարությունն այն մասին, որ «գազի գնի բաձրացումը բնակչությունը չի զգա»: Ընթերցել ու որոշել` այն ավելի ադրբեջանակա՞ն լուրերի ոճին է հարիր, թե՞ վրաց:

Արա Գալոյան

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին