Ներկայումս նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի առկայության պայմաններում համաշխարհային համայնքում միասնությունը բացակայում է։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը կազմակերպության կայքում հրապարակված մամուլի ասուլիսի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
ԱՀԿ ղեկավարը մտահոգություն է հայտնել աշխարհի մասնատվածության վերաբերյալ; Նա հիշեցրել է վիրուսի վտանգի մասին և ընդգծել, որ մոլորակի վրա նման պանդեմիա չի եղել 1918 թ.-ի գրիպի բռնկումից ի վեր:
Գեբրեյեսուսն ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ հաղթանակի կարելի է հասնել միայն «միասնության և համերաշխության» պայմաններում։
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ հանդիսանում է նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: