f

Անկախ

Հայաստանում խաղաղ հավաքներ անցկացնելու արգելքն ունի քաղաքական դրդապատճառներ. իրավապաշտպան


Արտակարգ դրության պայմաններում խաղաղ հավաքների արգելքն ունի միայն քաղաքական դրդապատճառներ: Այդ մասին հունիսի 12-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշման մեջ արգելված են խաղաղ հավաքները, սակայն թույլատրվում է մինչեւ 5 մարդու մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը, այսինքն՝ մեկը մյուսին հակասում է:

«Եթե մինչեւ 5 մարդու մասնակցությամբ միջոցառումները թույլատվրում են, տրամաբանությունը հուշում է, որ նույն թվով մարդկանց մասնակցությամբ խաղաղ հավաքները եւս պետք է թույլատրվեն: Դա խոսում է այն մասին, որ խաղաղ հավաքների նկատմամբ կա առանձնահատուկ վերաբերմունք խաղաղ հավաքների արգելքի նկատմամբ, քանի որ միայն դրանք են սահմանափակված»,-ընդգծել է Իշխանյանը:

Ինչ վերաբերում է այսօր ոստիկանության բաժին մարդկանց բերման ենթարկելու միջադեպին, իրավապաշտպանի խոսքով, դրանք իրավաչափ չեն, քանի որ միայնակ անցկացվող ցույցերը հավաքներ չեն, այլ համարվում են պիկետ, ուստի իրավապահների գործողությունները չեն տեղավորվում անգամ արտակարգ դրության ռեժիմի սահմաններում:

«Պանդեմիայի հետ կապված տարբեր միջազգային կազմակերպություններ կոչեր են արել խաղաղ ցույցերի իրավունքի սահմանափակման աննպատակահարմարության առնչությամբ: Մենք մեկ շաբաթ առաջ կոչ արեցինք թույլատրել խաղաղ հավաքները մինչեւ 5 մարդու մասնակցությամբ եւ անվտանգության նորմերի պահպանմամբ»,-հավելեց նա:
Իրավապաշտպանը պարզաբանեց, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է արտակարգ դրության ռեժիմը շտկել իրավիճակը:
Նշենք, որ հունիսի 12-ին ոստիկանությունը բերման է ենթարկել 4 իրավաբանի ՝ Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին, Արմեն Գալստյանին եւ Բաբկեն Հարությունյանին, որոնք բողոքի ակցիա են անցկացրել խորհրդարանի շենքի դիմաց: Նրանք ԱԴ ռեժիմի պայմաններում խաղաղ հավաքների անցկացման թույլտվություն են պահանջել:
Ավելի ուշ ոստիկանությունը բերման է ենթարկել մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, որոնք հավաքվել են ոստիկանական բաժանմունքի մոտ:
Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել մարտի 16-ին: ՀՀ պարետատան որոշման համաձայն՝ երկրում բոլոր տեսակի հավաքներն արգելված են:

Ավետիք Իշխանյան արտակարգ դրություն Մարդու իրավունքներ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին