f

Անկախ

Ցավոք վերջին շրջանում իշխանության կամքը չկատարող, սեփական կարծիք ունեցող անձանց լռեցնելու համար իշխանությունները կանգ չեն առնում ոչինչի առաջ


ՀՀ ՀՔԾն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի մեղադրանք է առաջադրվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին։ 75-ամյա հայրիկին մեղադրանք առաջադրելն իշխանությունների պատասխանն է Արմեն Գևորգյանի հրապարակային ելույթներին և գործող կառավարությանը փաստարկված քննադատությանը։

Ցավոք վերջին շրջանում իշխանության կամքը չկատարող, սեփական կարծիք ունեցող անձանց լռեցնելու համար իշխանությունները կանգ չեն առնում ոչինչի առաջ: Համատարած է ոչ միայն ընդդիմախոսների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումների իրականացումը, այլ նաև նրանց մերձավորների հետապնդումները:

Այս միտումով էլ պայմանավորված Հայաստանում որդեգրվել է մի գործելաոճ, երբ համատարած անհիմն արգելանքներ են դրվում տարբեր անձանց և նրանց մերձավորների գույքի ու հաշիվների վրա, ամենևին հաշվի չառնելով, թե արդյոք այդ անձինք առնչություն ունեն որևէ հանցագործության հետ, կամ արդյոք արգելադրվող գույքը գոնե տեսականորեն կարող է ձեռք բերված լինել հանցավոր ճանապարհով ծագած միջոցներից, թե ոչ:

Նույն կերպ ապօրինի արգելանքներ էին դրվել Արմեն Գևորգյանի մերձավոր և հեռավոր հնարավոր բոլոր բարեկամների գույքի ու հաշիվների վրա: Այս ապօրինի որոշումները, բնականաբար, բողոքարկվել են դատական կարգով: Բողոքարկման բազմաթիվ հիմքերից մեկը եղել է այն, որ արգելանք կարող է դրվել կասկածյալի կամ մեղադրյալի գույքի վրա: Փաստորեն ՀՔԾ-ն չհապաղելով, որոշեց Արմեն Գևորգյանի հոր գույքի վրա կալանք դնելու որոշմանը օրինական տեսք տալու նպատակով ոչ ավել, ոչ պակաս նրան ներգրավել որպես մեղադրյալ:

Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքի էությունն այն է, թե իբր վերջինս օժանդակել է որդուն, Սիլվա Համբարձումյանից կաշառք ստացված, 1մլն ԱՄՆ դոլարը օրինականացնելու մեջ: Ընդ որում, ըստ նույն մեղադրանքի, Անդրանիկ Գևորգյանը իբր հանդիսանալով ընկերության գործադիր տնօրեն օժանդակող բնույթի գործողությունները կատարել է հենց այդ ընկերությանը փոխանցվող գումարը տնօրինելով:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դեռևս 14.12.2018թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատվել է, որ Արմեն Գևորգյանը առնչություն չունի կաշառք ստանալու համար իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Սակայն Անդրանիկ Գևորգյանն էլ երբևէ չի հանդիսացել մեղադրանքում նշված ընկերության գործադիր տնօրենը: Ցավով կարող ենք փաստել, որ վարույթն իրականացնող մարմնի համար բացարձակ նշանակություն չունեն փաստական հանգամանքները, ապացույցները, հնարավոր հանցագործության առկայությունը կամ բացակայությունը: Կա հրահանգ, հրահանգը պետք է կատարվի, անգամ եթե այդ հրահանգը ոչ միայն դուրս է իրավական դաշտից, այլ չի կարող տեղավորվել անգամ բարոյական ու մարդկային սահմաններում:

Ցանկանում ենք ընդգծել, որ Անդրանիկ Գևորգյանին մեղադրանքի առաջադրումը Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդման շարունակությունն է, որն ըստ էության սկսվել է դեռևս 2018թ. օգոստոսի 03ից:

Արձանագրենք,որայս երկու տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից Արմեն Գևորգյանի բազմաթիվ իրավունքների խախտումներն արդեն իսկ հաստատվել և արձանագրվել են ինչպես ՀՀ դատարանների, այնպես էլ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Անդրանիկ Գևորգյանի պաշտպաններ

Էրիկ Ալեքսանյան

Լուսինե Սահակյան

Լուսինե Սահակյան ՖԲ Գրառում Արմեն Գևորգյան ՀՔԾ

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին