f

Անկախ

Ինչպե՞ս անել, որ հիվանդությունը թեթև տարվի, խուսափել բարդություններից ու մահվանից


COVID LIFEHACK 2

Զբաղվելով COVID19 հիվանդների բուժմամբ, վերլուծելով արդեն ավելի շատ ինֆորմացիա, արել եմ հետևյալ եզրակացությունները:

Շատ կարևոր է կանխարգելել հիվանդության հաջորդ էտապը՝ դե չվարակվելը պարզ է, վարակվելու դեպքում այնպես անել, որ չբարդանա, բարդանալու դեպքում խուսափել մահվանից:

Խորհուրդներին հետևելու դեպքում կխուսափեք հիվանդանոցային վիճակի հասնելուց, հասնելու դեպքում կնվազեցնեք բարդանալու վտանգը:

Խորհորդները կատարել հնարավորությունների մաքսիմալ կիրառմամբ՝ ընթացքում կմանրամասնեմ:

Մի փոքր բացատրություն ու անցնենք խորհուրդներին

COVID19 ժամանակ տեղի ունենում մազանոթների խցանումներ արյան վնասված տարրերով (հանրային մատչելի լեզվով եմ գրում): Այդ խցանումներն են բերում թոքաբորբի, թոքերի շնչական մակերեսի պակասեցման, դա թթվածնային քաղցի, թթվածնային քաղցը թուլության, թուլությունը արյան շրջանառության վատացման և կրկին մազանոթների խցանման: Ստեղծվում է "արատավոր օղակ": Մեր խնդիրն է կոտրել այդ օղակի որևէ հատված, այն, որը հնարավոր է:

Հիմա խորհուրդները, իրենց մեկնաբանությոներով

1 շատ հեղուկներ - արյան հոսքի և մակարդուկների առաջացման վրա զգալի ազդում է արյան մածուցիկությունը, իսկ մածուցիկություը բարձրանում է ջրազրկված ժամանակ: Այս ամառվա շոգին մենք քրտանտադրությամբ շատ հեղուկ ենք կորցնում: Եթե դրան գումարենք հվանդանալու դեպքում մարմնի ջարմաստիճանի բարձրացումը, հևոցը, ապա կորուստը շատանում է: Մենք գիտակցաբար պետք է կառավարենք հեղուկների քանակը ու շատացնենք դրանք: Այստեղ հիշում են #COVIDLIFEHACK1 ՝ հեղուկների մեջ ներառենք գազով հեղուկներ: (թե ինչու գազով, հաջորդ կետերում կրկին կմեկնաբանեմ)

2 շնչառական ակտիվություն՝ շնչառական գիմնաստիկա - թոքերում արյան շրջանառությունը և օդափոխություն կարգավորվում է ըստ թթվածնի պահանջի, այսինք եթե թթվածնի պահանջը բավարար է միայն թոքերի մի մասի աշխատելով, օրգանիզմը սկսում է դանդաղեցնել արյան շրջանառությունը և օդափոխությունը թոքերի մյուս մասերում: Արյան շրջանառության դանդաղելու հետ բարձրանում է մազանոթների խցանման վտանգը (հիշեցնեմ, որ վտանգի մասին խոսելիս, խոսքը գնում է հիվանդ իրավիճակում): Երբ մենք շնչառական վարժություններ ենք անում, ստիպում ենք թոքերին աշխատել ամբողջ ծավալով, ուժեղացնելով օդափոխությունը և ակտիվացնելով արյան շրջանառությունը: Դրանով հեռացնում ենք որոշ քանակի վիրուսներ, մանրէներ, չենք թողնում, որ արյան խցանումները մազանոթներում առաջանան: Գազով հեղուկներ խմելուց օրգանիզմում ավելացնում ենք օրգանիզմում ածխաթթու գազը, իսկ շնչառական կենտրոնը դրանից գրգռվում է և ազդակ տալիս թոքերին ավելի ակտիվ աշխատել:

3 մարմնամարզություն - հնարավորինս հաճախ և, որքան թույլ կտա վիճակը, անում ենք CARDIO տիպի մարմնամարզություն: Առնվազն երկար չենք մնում նույն դիրքով: Մեծերը խոսք ունեին՝ շարժվեմ արյունս խաղա: Հիմա սա առավել ակտուալ է, երբ մենք շարժվում ենք, արյան շրջանառությունը ակտիվանում է և չի թողնում, որ մազանոթներում խցանումներ առաջանան: Բացի դա, ուժեղանում է թոքերի օդափոխությունը, չթողնելով կովիդային թոքաբորբը ակտիվանա, անգամ հետ է զարգացնում:

Հասկանալի է, որ հիվանդին, մանավանդ ջերմությամբ, դժվար է շարժվել, համի զգացողության կորստի հետ հեղուկներ խմել, բայց պետք է գիտակցնենք, որ մենք պետք է դա անենք մեր կայնքը փրկելու համար: Անում ենք այնքան, որքան այդ պահին կարող ենք ֆիզիկապես, անտեսելով հոգեբանական ընկճվացությունը:

Հիշեք՝ դուք եք Ձեր բժիշկը:

Հիմա ռեալ դեպք, որի ժամանակ հաստատվեց այս բոլոր թեորետիկ մտորմները՝

Երիտասարդ, գյուղացի տղա, որը նախկինում ծանր թոքաբորբ էր տարել այլ ախտաշին մանրէից, ընդունվեց ռեանիմացիա ծանր շնչահեղձությամբ, թոքերի ԿՏ նկարով մնացել էր ընդամենը թոքային մակերեսի մոտ 10 -20 %: Բուժումը ստանդարտ նշանակվեց ինչպես բոլորի մոտ: Բժիշկների խորհուրդները՝ որքան կարող է ակտիվ լինի, շնչառական վարժություններ անի, մի դիրքով հանկարծ երկար չպառկի, հատկապես մեջքի վրա, հնարավորինս շարժվի ու վարժություններ անի, մեր ներարկվող հեղուկներից բացի, չնայած թթվածնային դիմակին, որը շատ խանգարում է խմելուն, խմի քանի օրգանիզմը պահանջում է: Հաջորդ հաջորդ հանդիպումս այս հիվանդի հետ ընդոնվելուց 36 ժամ հետո էր: Արդեն կարելի էր մտածել նրան վերակենդանցման բաժից դւորս գրելու մասին՝ իրեն շատ լավ էր զգում, շնչահեղձություն չկար, թթվածնի պահանջը զգալի իջել էր:

Հ. Գ. բճիշկը դիմում է հիվանդին, ասելով, որ մենք երեքով ենք՝ ես, դու, հիվանդությունը: Հիմա, երեքից որ երկուսը միացան իրար, նրանք էլ հաղթելու են, կմինա՞ս ինձ, հիվանդությանը կհաղթենք, կմիանա՞ս հիվանդությանը, ինձ կհաղթեք:

#COVIDLIFEHACK2 #COVIDLIFEHACK1 #COVIDLIFEHACK

նոր կորոնավիրուս խորհուրդներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին