f

Անկախ

Կա՛մ, կա՛մ


 Համաճարակաբան Նիլ Ֆերգյուսոնը, որի հանձնարարականով Բրիտանիայում կորոնավիրուսի համաճարակը սկսվելուց հետո խիստ սահմանափակումներ մտցվեցին, երկու օր առաջ ասաց, որ կարանտինը հարկ էր մտցնել մի շաբաթ ավելի շուտ, այդ դեպքում մահացածների թիվը կիսով չափ ավելի քիչ կլիներ: Բրիտանիայում կարանտին հայտարարեցին միայն մարտի 23-ին: Ըստ պաշտոնական տվյալների՝ Covid-19-ից այս երկրում մահացել է 41 128 մարդ:

Իտալիայում կորոնավիրուսի 50 զոհերի  հարազատներ պաշտոնապես բողոք են ներկայացրել իշխանությունների դեմ՝ մեղադրելով նրանց համավարակի բռնկման ժամանակ սխալ գործողությունների համար: Սա  այսպիսի առաջին հավաքական իրավաբանական քայլն է: Բողոքը ներկայացված է Բերգամոյի դատախազություն, քանի որ, ինչպես բացատրել է խմբի նախաձեռնող Ստեֆանո Ֆուսկոն, հենց այդ քաղաքն է դարձել ողջ Իտալիայի ողբերգության տխրահռչակ խորհրդանիշը:

Սպասվում է, որ Բերգամոյի դատախազությունը հետաքննության ընթացքում հարցաքննելու է վարչապետ Ջուզեպպե Կոնտեին, ինչպես նաև առողջապահության և ներքին գործերի նախարարներին: Մասնավորապես քննվելու է այն հարցը, թե ինչու Նեմբրո և Ալզանո քաղաքներում կարանտինը չի հայտարարվել դեռ փետրվարին, երբ արդեն հստակ էր, որ վիրուսը հատել է «կարմիր գոտու» սահմանները, որ մի քանի օր առաջ՝ փետրվարի 21-ին, հայտարարվել էր Կորդոնիո քաղաքը: Իտալիայի առողջապահության նախարար Ջուլիո Գալլերան խոստովանել է, որ փետրվարի 23-ին արդեն հայտնի է եղել Նեմբրոյում և Ալզանոյում վարակվածության բազմաթիվ դեպքերի մասին: Ընդ որում, Իտալիայի հյուսիսում լիակատար կարանտին սահմանվեց սոսկ մարտի 8-ին: Երկրի կենտրոնական իշխանությունները մեղադրում են Լոմբարդիայի մարզի իշխանություններին դանդաղկոտության համար, բայց վերջիններս ասում են, որ ամբողջական հատվածներ փակելու մասին կարող է որոշում ընդունել միայն դաշնային  կառավարությունը:

Առհասարակ Եվրոպայի ոչ բոլոր երկրներում են հավանություն տալիս կառավարությունների գործողություններին: Նույնիսկ այնտեղ, որտեղ կարանտինը բավական վաղ են մտցրել:

Մայիսին մահացածների ընտանիքները դատի են տվել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին, իսկ երեքշաբթի Փարիզի դատախազությունը հայտարարեց, որ ստուգելու է, թե որքանով է կառավարության հակազդեցությունը համավարակին համապատասխանում չկանխամտածված սպանությանը և մարդկանց կայնքի սպառնալիքի ստեղծմանը վերաբերող հոդվածին:

Իսկ Հայաստանո՞ւմ

Որևէ մեկը հաշվե՞լ է, թե կարանտինը ճիշտ ժամանակին մտցնելու դեպքում որքանով ավելի պակաս կլինեին զոհերը: Եթե ոչ փետրվարին, երբ, ինչպես պարզվում է, արդեն եղել են հիվանդացածներ, ապա գոնե մարտի 1-ին, երբ հայտարարվեց վարակման կարծեցյալ առաջին դեպքի մասին, և ոչ թե դրանից երկու շաբաթ անց, այն էլ հանրապետությունով մեկ աշխույժ քարոզարշավով և հանրավաքներով ընթացող շաբաթներ անց: Չէ՞ որ իշխանությունները երկրի բնակչության առողջությունից ու կյանքի անվտանգությունից ավելի «կարևոր» ու օրախնդիր հոգս ունեին՝ կազմալուծել երկրի Սահմանադրական դատարանը:

Ի լրումն՝ երեք ամիս անց վարչապետը հայտարարում է, որ 200 հիվանդ մնացել է տանը, հիվանդանոց չեն տանում «տեղ չկա», «մահճակալները չեն բավականացնում» պատճառաբանությամբ, այն դեպքում, երբ բազմաթիվ հիվանդանոցների բաժանմունքներ՝ ամիսներ շարունակ կազմ-պատրաստ մնացել են դատարակ, վարակված հիվանդներ ընդունելու թույլտվություն չեն ստացել սոսկ այն պատճառով, որ չեն վայելում առողջապահության նախարարի սերն ու համակրանքը:  Որևէ մեկը հաշվե՞լ է, թե որքանով ավելի պակաս կլինեին զոհերը, եթե ժամանակին գործի դրվեին հանրապետության առողջապահական ողջ հնարավորությունները: Որևէ մեկը որոշե՞լ է, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով նախատեսված հանցակազմին է համապատասխանում առողջապահության նախարարի ու նրան պաշտոնի նշանակող վարչապետի պահվածքը: Գործ ունենք չկանխամտածվա՞ծ, թե՞ հենց կանխամտածված սպանության հետ, մահացող մարդուն օգնություն ցույց չտալո՞ւ, թե դիտավորյալ նրա կյանքին սպառնացող վտանգներ ստեղծելու հետ:

Այսօր առողջապահության նախարարը հրաժարական տալու փոխարեն ներողություն է խնդրում, թե կներեք, սխալներ եմ թույլ տվել, ու տեղնուտեղը այդ սխալները պայմանավորում այն հանգամանքով, որ արտերկրից եկած  տեղեկատվությունն է հակասական եղել, թե կորոնավիրուսի գաղտնիքները մինչև վերջ պարզված չեն:  Իտալիայում օրական հազարավոր մարդիկ էին մահանում, իսկ, ասենք, Գերմանիայում ոչ: Եվ մարդիկ շատ պարզ բացատրում էին. հարկ է ճիշտ ժամանակին խիստ կարանտին մտցնել, բնակչությանը համատարած (հնարավորինս) թեստավորել և վերակենդանացման բաժանմունքների բավարար թվով մահճակալներ ունենալ:  Այս երեք պայմաններից և ոչ մեկը մեզանում չի ապահովվել: Ի՞նչ սխալների մասին է խոսքը, եթե այդ սխալների գինը հարյուրավոր մարդկային կյանքեր են, եթե տվյալ գերատեսչությունը պարզապես իր գործառույթները լիարժեք չի կատարել:

Սա նման է այն իրավիճակին, երբ սպանես մեկին ու ասես՝ դե կներեք, սխալվեցի, առանձնապես չէի ուզում սպանել:

Ժամանակին այս նույն նախարարն իր գրառումներից մեկում մեր երկիրը «չմո» է որակել: Եվ պետք է խոստովանել, որ նա գոնե այս հարցում չի սխալվել: Մենք «չմո» ենք այնքանով, որքանով այսպիսի իշխանություններ ունենք, որ բավական չէ իշխանության ենք բերել բառի բուն իմաստով փողոցից հավաքած բախտախնդիրների, դեռ երկու տարի էլ հանդուրժում ենք: Նրանք հասցրին այս երկու տարում իրոք «չմո» դարձնել այս երկիրն ու ժողովրդին, այնքան, որ հարևան ու հեռավոր երկրների ղեկավարները խղճահարված բժիշկների խմբեր են ուղարկում, որ օգնեն մեզ չմեռնել:

Եթե «չմո» չլինեինք, վարչապետն էլ, առողջապահության նախարարն էլ վաղուց  կանգնած կլինեին դատարանի առջև: Բայց Հայաստանում այդպիսի բան հնարավոր չէ, քանի որ արդեն երկու տարի մենք իրավապահ համակարգ չունենք, այլ սպասյակների մի խառնամբոխ, որ հլու-հնազանդ միայն և միայն վարչապետի քմահաճույքներն է կատարում ու ապահովում նրա միահեծան իշխանությունն ու անվտանգությունը: Իրավապահ մարմիններն այս երկրում ծառայում են մի մարդու, որի սխալների  համար մեղավոր են ճանաչվում այս երկրում բոլորը, բացի իրենից ու  իր անճարակ կառավարությունից, իսկ հասարակ քաղաքացիները ասֆալտին են փռվում ընդամենը դիմակ չունենալու համար: Եվ այսպիսին էլ կմնանք, քանի դեռ կհանդուրժենք ու չենք  հեռացնի այս իշխանություններին, որոնք անմիջական սպառնալիք են ոչ միայն մեր կյանքին, այլև մեր երկրի ու պետության գոյատևմանը: Օտարազգի բժիշկները գուցեև օգնեն, գուցեև առողջապահության ճգնաժամը մեղմացնեն, բայց իշխանություններին փոխելու հարցում օգնականներ ու դեղատոմսեր գոյություն չունեն: Դա մեր խնդիրն է: Յուրաքանչյուր ազգ ինքն է որոշում իր ճակատագիրը  և ապացուցում, որ արժանի է հարգանքի: Կա՛մ, կա՛մ…

Անահիտ Հարությունյան 

 

Հասարակություն կորոնավիրուս Նիկոլ Փաշինյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին