f

Անկախ

Այս իրավիճակում համախմբումն այլընտրանք չունի․ Ի. Սաղաթելյան. yerkir.am


Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացների և ընդդիմության հնարավոր համախմբման վերաբերյալ Yerkir.am-ը կարճատև զրույց է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ: 

-Պարո՛ն Սաղաթելյան, երկրում տիրող ծանր իրավիճակի վերաբերյալ ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժեր և անհատներ ներկայացնում են իրենց դիրքորոշումներն ու պահանջները, որոնք հիմնականում հանգում են գործող կառավարության փոփոխությանը: Սուր քննադատությամբ և կառավարությանը պատասխանատվության կանչելու պահանջ եք դրել նաև Դուք: Դաշնակցությունը հնարավոր համարու՞մ է ընդդիմադիր քաղաքական դաշտում համախմբումը և ի՞նչ ձևով:

-Իսկապես, երկրում իրավիճակը տագնապալի է: Իշխանությունը ձախողել է բոլոր ուղղություններով: Այն շարունակում է չընկալել ստեղծված ճգնաժամն իր ողջ խորությամբ և սրությամբ: Անընդունելի և դատապարտելի է նաև հնչող քաղաքական հարցադրումների վերաբերյալ իշխանության ցուցաբերած վարքագիծը: Քաղաքական հակադարձումներն արժանանում են հիվանդագին արձագանքի, որոնք արտահայտվում են քրեական գործեր հարուցելու շանտաժով և ռեպրեսիվ մեթոդներով քաղաքական ընդդիմությանը լռեցնելու փորձերով: 

Այս իրավիճակում համախմբումն այլընտրանք չունի: Սակայն իրական համախմբումը կարող է տեղի ունենալ միայն հստակ օրակարգի շուրջ: Մեր համոզմամբ այդպիսի օրակարգը պետք է միտված լինի ճգնաժամը հաղթահարելուն և երկիրը զարգացման ազգային – պետական ուղեգիծ տեղափոխելուն: Այսպիսի օրակարգի առաջ մղումը պահանջում է լայն համախոհությամբ նախաձեռնող խմբի ձևավորում, որի հիմնական անելիքը պետք է լինի օրակարգի շուրջ ժողովրդական լայն աջակցություն ապահովելը: 

Ի վերջո՝ իշխանության ձևավորման և այն փոխելու միակ իրավատերը ժողովուրդն է: 

Իշխան Սաղաթելյան ՀՅԴ ընդդիմություն համախմբում

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը
Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին
Կառավարությունը ռեկորդային ժամանակում՝ 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 3 որոշում. Նիստն ավարտվեց
Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան
Եկեղեցին խառնվում է, երբ չկա պետություն կամ պետությունն իր պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան
10 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար
Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան
Կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օրակարգում 33 հարց է, որից 30-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է․ ուղիղ
Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս. ոստիկանություն
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
Ավելին
Ավելին