67-ամյա կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, ինչպես նաեւ՝ երկկողմանի թոքաբորբ. նա այսօր դուրս գրվեց հիվանդանոցից։ Այս մասին գրառում է արվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի ֆեյսբուքյան էջում։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«67 տարեկան Անահիտ Սարգսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր ընդունվել մայիսի 22-ին, հիմնական գանգատներին էին դժվարաշնչությունը, օդի պակասը, հեւոցը: Նա ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում` հանգուցավոր խպիպ, զարկերակային հիպերտենզիա, տարել էր սրտամկանի սուր ինֆարկտ: Բժիշկների կողմից իրականացված հետազոտությունները փաստել են, որ առկա էր երկկողմանի թոքաբորբ: Անահիտ Սարգսյանը ստացել է դեղորայքային բուժում, ինչից հետո նկատվել է դրական դինամիկա` թոքաբորբի օջախների չափերի եւ խտության նվազումով, ինքնազգացվողության բարելավում: Նա դուրս է գրվել բուժկենտրոնից»։