Մենք առաջիկայում առիթ կունենանք ավելի հանդարտ պայմաններում քննարկել մեր կատարած համատեղ աշխատանքը եւ հույս ունեմ, որ մեր հետագա անելիքների վերաբերյալ կգանք ընդհանուր եզրակացությունների: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին ԱԱԾ-ում նոր տնօրեն Արգիշտի Քյարամյանին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Էդվարդ Մարտիրոսյանին:
Նա շնորհակալություն հայտնեց Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, որը ԱԱԾ տնօրեն է նշանակվել բավական բարդ շրջանում. «Ինձ համար հաճելի է եղել աշխատելը ձեզ հետ, հաստատվել է մարդկային փոխըմբռնում»,-ասաց Փաշինյանը: