Քաղաքացիները Բագրատաշենում մարտահրավեր են նետել ոստիկաններին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից հայտնում են, որ Բագրատաշենում ոստիկանների կողմից փոքր ավտոմեքենաները հրելով ու գրկելով փողոցից հանելուց հետո ակցիայի մասնակիցները փողոցը փակեցին բեռնատարներով։
Կիրանցի պայքարի 7-րդ օրն է. բնակիչներն իրեն անհամաձայնությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի իշխանության նախաձեռնած ապօրինի սահմանազատմանը, որի հետեւանքով այս փուլում 4 գյուղ ու ճանապարհներ, գերեզմանատներ են հանձնվելու թշնամուն՝ ստեղծելով անվտանգային լուրջ խնդիրներ՝ Հայաստանի ենթակառուցվածքների ու, ընդհանրապես, անվտանգության համար։