f

Անկախ

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով


«Փաստ» թերթը գրում է.

«Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձին կանդրադառնանք: Բայց մի հատված ուղղակի չէր կարող անտարբեր թողնել, քանզի ամբողջությամբ բնորոշում է Փաշինյանի ու իր թիմի պաշտոնավարման ողջ ընթացքը: Ահավասիկ, «հոգեցնցում»-ախեղդ այդ տեքստում մասնավորաբար գրված է. «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»:

Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ»: Այ, այս մոտեցմամբ էլ առաջնորդվում են առնվազն վեց տարի շարունակ: Դե, իհարկե, իրենց համար արցախցիների հայրենազրկումը հո դատավճիռ չէ: Նրանք էլ են «գտել այդ հայրենիքը»՝ ի դեմս Հայաստանի: Վաղը դատավճիռ չի լինելու տավուշցիների, ոսկեպարցիների, կիրանցեցիների հայրենազրկումը: Մյուս օրը դատավճիռ չի լինելու Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերի մեր հայրենակիցների հայրենազրկումը: Ու այդպես, քանի դեռ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը: Հա, ու կարևորը՝ Նիկոլ Փաշինյանի «գտած հայրենիքում» «կաթ ու մեղր է հոսում»:

Ի դեպ, կարող է նույն հաջողությամբ հայտարարել, որ հայրենազրկված միլիոնավոր հայերի համար ամերիկաներում, եվրոպաներում «կաթ ու մեղր է հոսում», ուրեմն նրանք էլ այնտե՞ղ են գտել իրենց «հայրենիքը»: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, որքան որ դեռ թողել է Նիկոլ Փաշինյանը, ապա, այո, իր և իր քպականների համար, ինչ խոսք, «կաթումեղր» էլ է հոսում, շքեղ բնակարաններ, առանձնատներ, թանկ ավտոներ էլ են «հոսում»: Բայց՝ միայն իրենց համար: Իսկ նույն Փաշինյանի կողմից շարունակաբար կորստի մատնվող մեր հայրենիքում, նրա վարած «ստեղծագործ քաղաքականությունների» հետևանքով արդեն 4 տարի է, ինչ անդադար արյուն է հոսում, արցունք է հոսում, տարածքներն են հոսում, երկրի պաշտպանունակությունն է հոսում...»։

Նիկոլ Փաշինյան ուղերձ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելից Հայաստան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին