f

Անկախ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet


Թուրքիայի իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող Hürriyet-ի սյունակագիր Աբդուլքադըր Սելվին հերքում է լուրերը, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է այցը ԱՄՆ՝ Իսրայելին 26 միլիարդ դոլարի օգնության հաստատման պատճառով։ «ԱՄՆ-ից որևէ տեղեկություն չկա այն մասին, որ նախագահ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ չեղարկվել է։

Ամերիկացիներն արդեն ուզում են, որ այս այցը կայանա։ ԱՄՆ այցի չեղարկում չկա։ Նրանք պատրաստվում են Բայդեն-Էրդողան հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա մայիսի 9-ին։ Անցյալ շաբաթ Անկարայում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը՝ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքների համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Սելվին նշում է, որ համապատասխան գերատեսչություններն Էրդողանից հրահանգ չեն ստացել այն մասին, որ ԱՄՆ այցը չեղարկվել է։ Լրագրողը հայտնում է, որ ԱՄՆ-ում իսրայելական լոբբին է փորձում կանխել հանդիպումը։ Սելվին նշում է, որ Էրդողանի ու ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ հանդիպումից հետո ԱՄՆ կողմում մի խումբ ցանկանում է կանխել այն։ «Հանիյեի հանդիպումից հետո Իսրայելը փորձում է կանխել Էրդողան-Բայդեն հանդիպումը։ Նրանք ցանկանում են դա անել Թուրքիայի միջոցով։ Նրանք փորձում են աջ ու ձախ հարվածել այն լուրով, որ Թուրքիայի նախագահը չեղարկել է իր այցը ԱՄՆ»,- ասվում է հոդվածում։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտվելուց հետո Էրդողանն այդպես էլ ընդունելության չի արժանացել Սպիտակ տանը։ Անկարան ակտիվ ջանքեր էր գործադրում հանդիպման կազմակերպման համար։

Էրդողանը Բայդենի հետ հանդիպումներ է ունեցել միջազգային գագաթնաժողովների շրջանակում, իսկ վերջին անգամ նրանք հանդիպել են անցյալ տարվա հուլիսին Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
 

Աշխարհում ԱՄՆ Թուրքիա Իսրայել Ջո Բայդեն Ռեջեփ Թայիփ Էրդողան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին