f

Անկախ

Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը


Երկար քննարկումներից հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկուշաբթի ընդունել է ապաստան հայցող ներգաղթյալներին Ռուանդա ուղարկելու մասին օրենքը: Պահպանողականների կառավարությունը հուսով է, որ կենտրոնական Աֆրիկայում արգելափակված մնալու հեռանկարը կկանգնեցնի հազարավոր պոտենցիալ անօրինական ներգաղթյալներին, ովքեր նավով հասնում են Բրիտանիա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վարչապետ Ռիշի Սունակը երկուշաբթի հայտարարել է, որ ապաստան հայցողների առաջին ինքնաթիռները Ռուանդա կթռչեն երկու-երեք ամսից: Բրիտանական իշխանությունները փորձում են պայքարել անօրինական միգրացիայի ներհոսքի դեմ։ Երեքշաբթի հայտնի դարձավ, որ հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել են՝ փորձելով անցնել Լա Մանշը փոքր նավակով։ Ընդհանուր առմամբ, այս տարվա սկզբից վեց հազար մարդ է ծովով Մեծ Բրիտանիա հասել։

Դեռևս 2022 թվականին Լոնդոնը Ռուանդայի հետ համաձայնագիր է կնքել, ըստ որի՝ Բրիտանիայից արտաքսված ներգաղթյալների կողմից ներկայացված ապաստանի դիմումները կքննարկվեն աֆրիկյան այս երկրի իշխանությունների կողմից, և եթե պատասխանը դրական լինի, ապա ապաստան հայցողը կկարողանա մնալ Ռուանդայում, այլ ոչ թե վերադառնալ Բրիտանիա:

Ավելի վաղ Բրիտանիան Ռուանդան բավական անվտանգ երկիր էր ճանաչել։ Այս նախագծի մասին հայտարարվել է դեռևս 2022 թվականի գարնանը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի օրոք։ 

Որպես նախագծի նպատակ՝ կառավարության փաստաթղթում նշվում էր հետ պահել մարդկանց հանցավոր մաքսանենգների օգնությամբ վտանգավոր ճանապարհորդությունից դեպի Մեծ Բրիտանիա՝ ապաստան խնդրելու համար:
 

Աշխարհում Մեծ Բրիտանիա ներգաղթյալներ Ռուանդա

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին