Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային ֆորումի ժամանակ։
«Ինչպես արդեն ասացի, այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» գործոնն այլևս գոյություն չունի։ Նրանք (հայերը - խմբ.) պայմանավորվել են այն չընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ։ Սա նշանակում է, որ հիմնական խոչընդոտն այլևս չկա։ Եթե նրանք կառչեն ինչ-որ առանձնապես ոչ կարևոր տերմիններից, ապա դա ակնհայտորեն կնշանակի, որ նրանք ցանկանում են օգտագործել այս ժամանակը էլ ավելի զինվելու և նորից մեզ վրա հարձակվելու համար։ Բայց մենք նրանց նման հնարավորություն չենք տա»,- Ալիևի խոսքն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները: