Բաքուն համաձայնվել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն իր երկրում անցկացնելու Ղազախստանի առաջարկին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ղազախստանը դիմեց մեզ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն իր երկրում անցկացնելու առաջարկով։ Մենք համաձայնվեցինք և պայմանավորվեցինք, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնվի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում»,- ասել է Ալիևը Բաքվում կայացած միջազգային համաժողովում։