f

Անկախ

«Խեյրիմլի» տեղանվան արմատական մասը «*խեյրիմ-» ադրբեջաներենում իմաստ չունի. գործ ունենք հայերեն «խրամ» բառի հետ. Ոսկանյան


«Խեյրիմլի» տեղանվան արմատական մասը «*խեյրիմ-» ադրբեջաներենում ոչ մի իմաստ չունի, մինչդեռ կիրանցեցիների արտասանությունից դատելով, շատ հավանական է, որ գյուղանվան արմատական մասում գործ ունենք հայերեն «խրամ» բառի հետ՝ «խորունկ, նեղ ձոր, հեղեղատ, ձորի ժայռերի միջից բացված զառիվայր» և այլն։ Իր տելեգրամ ալիքում գրել է Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Երեկ բողոքի գործողություն իրականացնող Կիրանցի բնակիչներն արհեստածին Ադրբեջանի կողմից պաշտոնապես Խեյրիմլի կոչվող նախկին գյուղը կոչում էին Խըրմուլու, Խըրըմլու ձևերով։

Այս հանգամանքը ստիպեց լրացուցիչ մտածել այս տեղանվան ծագման վերաբերյալ, քանի որ սկզբնապես դա իրոք թվում էր ադրբեջանական ծագման։

Գյուղանվան լրացուցիչ քննությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նույնիսկ ադրբեջանական աղբյուրներում չկա դրա հստակ ստուգաբանություն, և այն, որ եղել է նման ցեղանուն, որից էլ առաջացել է բնականունը, իրականում նույնպես ենթադրություն է։

Միանշանակ է նաև, որ անվան մեջ թյուրքական ծագման է միայն «-լու/-լի» վերջածանցը, որն, ի դեպ, օգտագործվել է հայկական տեղանունները «թյուքականացնելու» համար։ Սրա օրինակ է, դիցուք, Արարատի մարզի Շաղափ գյուղի անվանումը, որը մինչև վերահայկականցումը հայտնի էր որպես Շաղափլու։ Ուստի «-լու/-լի» ածանցի առկայությունը դեռևս ապացույց չէ տեղանվան արմատական մասի թյուրքական լինելու։

«Խեյրիմլի» տեղանվան արմատական մասը «*խեյրիմ-» ադրբեջաներենում ոչ մի իմաստ չունի, մինչդեռ կիրանցեցիների արտասանությունից դատելով, շատ հավանական է, որ գյուղանվան արմատական մասում գործ ունենք հայերեն «խրամ» բառի հետ՝ «խորունկ, նեղ ձոր, հեղեղատ, ձորի ժայռերի միջից բացված զառիվայր» և այլն։

Նման իմաստով տեղանուն կարող էր ի հայտ գալ, եթե աշխարհագրական տեղանքը համապատասխանում է «խրամ» բառի նշանակությանը, և իրականում դա հենց այդպես է, ինչում կարող եք համոզվել տարածքում Կիրանցի կամրջի հատվածի կից պատկերով, որը վերցրել եմ Google Earth-ի քարտեզից։

Վարդան Ոսկանյան Տավուշի մարզ հայկական տեղանուններ Ադրբեջան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին