Ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ազատության պողոտայում, 12 շենքի հարևանությամբ բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Մինաս Մալխասյանի վարած «Mercedes G 63» մակնիշի և Երևանի բնակիչ 41-ամյա Տիգրան Հակոբյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն տեղում պարզվել է, որ «յաշիկ»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ինչի համար էլ պարեկների կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության։