f

Անկախ

Զգուշացնում ենք Փաշինյանին՝ առանց հանրաքվեի ՀՀ տարածքի փոփոխությունը պատժվում է ընդհուպ ցմահ ազատազրկմամբ. ՀՅԴ


Հայաստանի գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել է պետականավնաս և քրեորեն պատժելի հերթական գործընթացի մասին, որով Տավուշի մարզից տարածքներ են հանձնվելու  Ադրբեջանին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Աջակցություն հայտնելով միակողմանի զիջումների օրակարգի դեմ Տավուշում ձևավորվող ժողովրդային հակազդեցությանը՝ արձանագրում ենք.

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած սահմանազատման հարցերով հանձնաժողովն, ըստ իր ստեղծման իրավական հիմքի խորհրդակացական մարմին է, չունի որևէ լիազորություն տալ համաձայնություն կամ կայացնել որոշում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածք այլ պետությանը փոխանցելու կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի գիծը որոշելու հարցում: Հակառակը լիազորությունների չարաշահում է և քրեորեն պատժելի արարք.

Տավուշի մարզից սահմանազատման և դրա հիման վրա փաստացի սահմանագծման աշխատանքների մեկնարկման որոշումը կայացվել է ոչ միայն նման հարցերով միջազգային լավագույն փորձի լիակատար անտեսմամբ, միջազգային իրավունքով արգելված՝ ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու, Հայաստանի անվտանգությունն անտեսելու պայմաններում, այլ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքի կոպտագույն խախտումներով.  

նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո, որտեղ գործում են Հայաստանի Հանրապետության օրենքները, տեղակայված են Հայաստանի զինված ուժերը, իսկ  2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի մեջ մտած Սահմանադրության 205-րդ հոդվածի հանաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես  հանրաքվեի միջոցով.

վերահաստատելով սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ միաջավայրի բացակայության վերաբերյալ նախկինում մեր արտահայտված դիրքրոշումը, կրկին հիշեցնում ենք, որ երկու երկրների միջև սահմանազատումն ու սահմանագծումը միմյանց հաջորդող գործընթացներն են: Նախ, միջազգային իրավունքի համաձայն և փորձի հաշվառմամբ՝ երկու երկրների միջև պետք է իրականացվի սահմանի ամբողջական սահմանազատում (դելիմիտացիա), որի նկարագրությունը հաստատող փաստաթուղթը, երբ այն նախատեսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն, ենթակա է հանրաքվեով հաստատման: Վերջինիս առկայության դեպքում է միայն իրականացվում սահմանագծում (դեմարկացիա).

մինչև նշված հանրաքվեով հաստատումը՝ Հայաստանի զինված ուժերը պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման իրենց՝ սահմանադրական գործառույթները.

Ըստ այդմ, հայտարարում ենք և զգուշացնում Նիկոլ Փաշինյանին ու  գործընթացում ներգրավված բոլոր անձանց, առանց հանրաքվեի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն (փոխանցում այլ պետության) կամ այդ ուղղությամբ իրականացված որևէ գործողություն ոչ միայն առոչինչ է, այլ նաև համարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն, որը  պատժվում է ընդհուպ ցմահ ազատազրկմամբ»:

ՀՅԴ պետական դավաճանություն Նիկոլ Փաշինյան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին