f

Անկախ

«Ազատություն քաղբանտարկյալներին», «ընդդեմ երկակի ստանդարտների». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց


Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ ակցիա է ընթանում «Լռության մեկ ամիս» խորագրով:

«Բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, տեսնում ենք փաշինյանական  վարչախմբի քաղաքական տեռորն իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ և այդ համատեքստում տեսնում ենք եվրոպական և միջազգային այլ կառույցների մասնավորապես ԵՄ լռությունը Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակի  համատեքստում»,- ակցիայի ժամանակ ասաց   Anitfake.am կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

Նա խոսքն ուղղեց ԵՄ Մարդու իրավունքների  հարցերով հատուկ հանձնակատարին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսին.  «Մենք այսօր այստեղ ենք ի ցույց դնելու, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։ Մենք այստեղ ենք բացելու ԵՄ աչքերը Հայաստանում տիրող խայտառակ ապօրինությունների համատեքստում։ Այսօր փաշինյանական վարչախումբը Հայաստանում հաստատել է մեկ անձի իշխանություն և այդ մեկ անձի իշխանության, նրա կողմից իրականացվող կամակորությունների, ապօրինությունների համատեքստում, Հայաստանը շեղվել է ժողովրդավարացման ընթացքից։

Պետք է փաստել, որ Հայաստանը ժողովրդավարացման ընթացքից շեղվել է 2018 թվականից սկսած, այսօր Հայաստանում հետևողական կերպով թիրախավորվում է  ազատ խոսքը, ազատ կամարտահայտումը, ընդդիմադիր շրջանակների կողմից իրականացվող քաղաքական տարբեր դիրքորոշումները և այլն»։

Նա նշեց, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ  Նարեկ Սամսոնյանն ու հանրային գործիչ, նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը  մեկ ամիս է  կալանավորված են այն բանի համար, որ հաղորդմամբ ժամանակ սուր քննադատության են ենթարկել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած ազգակործան պատուհասի քայլերը Տավուշի համատեքստում. «Մասնավորապես, քննադատել են նրա պատրաստակամությունը հանձնել Հայաստանի սուվերեն տարածքները, Տավուշի մարզի 4 գյուղերն Ադրբեջանին, և այսօր մենք տեսնում ենք, թե ինչ դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում Տավուշում։ Այսօրվա իրավիճակը Տավուշում գալիս է ապացուցելու այն, որ տղաները կալանավորվել են այն բանի համար, որ իրենք  բարձրաձայնում էին փաշինյանական հանցախմբի կողմից նախապատրաստող պետական դավաճանությունը Հայաստանի նկատմամբ»։

Դ.Ֆիդանյանի խոսքով, այսօրվա իշխանությունները ստել են ոչ միայն սեփական հանրությանը, նաև միջազգային կառույցներին, ԵՄ-ին՝ հավաստիացնելով, որ  ծանր վիրավորանքի հոդվածն ապաքրեականացվել է․ «Բայց այսօր ազատ խոսքը լռեցնելու համատեքստում այլ ձևաչափերով ու այլ ձևակերպումներով վերակենդանացվել է  ծանր վիրավորանքի հոդվածը։ Պետք է փաստել, որ այս իրավիճակում հարված է հասցվում առաջին հերթին  միջազգային կառույցներին, ԵՄ հեղինակությունը։ Փաշինյանն ու իր հանցախումբն առաջին հերթին ստել են ձեզ։ Այս համատեքստում ասելիք ունենք ՀՀ տեղի ունեցող խայտառակ ապօրինությունների մասին։ Չպետք է լռեք, որ այսօր Հայաստանում մեկ ամիս է կալանավորված են քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն իրենց ազատ խոսքի,  ազատ կամարտահայտման համար»,- ասաց Ֆիդանյանը։

Նա հիշեցրերց մի քանի հայտարարություններ, որոնք արել էին արևմտյան և ԵՄ կառույցները՝ կարևորելով ազատ խոսքը, ազատ կամարտահայտումը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգում բարեփոխումները, իսկ այսօր լուռ են. «Մենք տեսնում ենք հստակ տարբերակված մոտեցում 2018 թվականից առաջ տեղի ունեցած իրադարաձությունների և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում»։ 

Նրանք ԵՄ գրասենյակին փոխանցեցին մինչ 2018 թ. հենց ԵՄ կողմից արված հայտարարությունների կապոցներ, որոնց մեջ խոսվում էր ենթադրյալ բռնությունների, քաղաքական հետապնդումների մասին, իսկ 2018 թվականից հետո, քանի որ հայտարարություններ չեն եղել, դատարկ թղթերի կապոցներ։  

 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին, նույն օրը՝ կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:

Ակցիան մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութ ԵՄ պատվիրակություն Բողոքի ակցիա քաղբանտարկյալներ Հայաստան

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին