Ոսկեպարում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանության ծառայողները 20 րոպե ժամանակ են տվել տավուշցիչներին, ավելին, ըստ տեղեկությունների՝ պատրաստվում են կարմիր բերետավորների ջոկատը բերել։ Նշենք, որ տավուշցիչները փորձում են թույլ չտալ սակրավորներին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու տարածքում։