f

Անկախ

Վահե Հովհաննիսյան. Քաղաքականությունն ընդդեմ արյան գետերի


Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Սա արդեն քաղաքականություն չէ, սա ՄԵԿ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ։ Ասում է. «Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ»։ Բա 2018-2019թթ. սեղանի շուրջ լուծեիր Ղարաբաղի հարցը, բա հոկտեմբերի 19-ին սեղանի շուրջ դադարեցնեիր պատերազմը, ո՞վ էր խանգարում, թե՞ խանգարում էին։
ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանը հանրահավաքներից մեկում հարթակից պատմել էր, որ Տավուշում անտառից փայտ կտրողների ցույցի ժամանակ Նիկոլը ուժայիններին ասել էր. «ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»։ Հիմա հանդարտ-սիրուն Տավուշ մեծ աղետ բերվեց։

Միակ ճանապարհը՝ հակադրվել քաղաքականությամբ

Սա իսկապես արդեն քաղաքականություն չէ, ու նաև այն պատճառով, որ «մեծարգոյի» դիմաց քաղաքական համակարգ չկա, որ նրա ձեռքը բռնի։ Մեր դիմադրությունը չի կարելի թողնել մի Սրբազանի, մի խումբ գործիչների ու «300 տավուշցիների» հույսին։ Սա շատ քիչ է։ «300 սպարտացիների» պատմությունը վաղուց էր ու միֆական։ Առանց կազմակերպված քաղաքական համակարգի ո՞նց ենք քաղաքական բովանդակություն տալու մեր պայքարին։ Ո՞նց ենք քաղաքական բովանդակություն տալու հետպատերազմյան փուլին։ Ո՞նց ենք դուրս գալու այս դժոխքից, խուսափելով պատերազմից, չէ՞ որ ՄԵԿ հոգին ու, նրա պասով, ողջ Արևմուտքն ընդունեց, որ դա Ադրբեջան է և վերջ։
Հասել ենք այն կետին, որ, ըստ էության, արդեն քաղաքական կուսակցությունները, գործիչները, խմբակցություններն են ասում՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իրենց վարքագծով և բովանդակությա՜մբ են այդպես ասում։
Եթե մենք պետության պահպանումը չդարձնենք քաղաքական թեմա և չվերածենք քաղաքական պրոցեսի իր բովանդակությամբ և իր գործիքակազմով, ապա մենք կամ կունենանք պայքարի իմիտացիա (Արցախի շրջափակման ամիսների պես), կամ արկածախնդրություն (դրա նշաններն արդեն կան), կամ լավագույն դեպքում՝ ազնիվ մղումներով գործի տապալում։
Այս վիճակում միակ ուշադրության արժանի և արժեքավոր խոսքը քաղաքական բովանդակությունն է, քաղաքական լուծումների առաջարկը, հարցի քաղաքական շեշտադրումը։ Սուտ է պնդումը թե առաջնորդներ չկան, դրա պատճառով է այս վիճակը։
Կոնկրետ Տավուշում (կամ Տավուշից) իրական պայքարի մեջ ձևավորվում են լիդերներ՝ Բագրատ Սրբազան, Գառնիկ Դանիելյան, Սուրեն Պետրոսյան և այլոք։ Մեր պայքարը պետք է լինի քաղաքական-համապետական, հարցադրումները և քայլերը պետք է լինեն մաքուր քաղաքական.

1.     Այս փաստաթուղթը ծնվել է նենգաբար այն պահին, երբ Հայաստանում ձևակերպվում էին լուրջ առաջարկներ իրավիճակը շտկելու համար. ինչո՞ւ, ինչպե՞ս։
2.     Ունե՞ր արդյոք Մ. Գրիգորյանը լիազորություն նման թուղթ ստորագրելու։
3.     Այս փաստաթուղթը ակնհայտորեն մեկ օրում չի գրվել, և ՀՀ իշխանությունները մինչև վերջին օրը խաբել են ժողովրդին։
4.     Այս ԱԺ-ն այլևս ոչինչ չունի քննարկելու, բացառությամբ Տավուշում ստեղծված իրավիճակի։
5.     Հայաստանի քաղաքական դաշտը պետք է ունենա լրջություն` թույլ չտալու Տավուշում «արյան գետեր», որևէ արկածանդրություն, որևէ լոկալ պայքար։ Սա գյուղերի հարց չէ, սա ՀՀ պետականության հարցն է։
6.     Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դրել է ծայրահեղ բարդ վիճակում՝ նախապես հայտարարելով, որ այդ տարածքները Ադրբեջանինն են, և այդ փաստն ի գիտություն է ընդունվել միջազգային հանրության կողմից։
7.     Անհրաժեշտ է սկսել քաղաքական ինտենսիվ կոնսուլտացիաներ՝ բոլոր ունակ ուժերի, միավորների, անհատների մասնակցությամբ։ Ձևավորել պայքարի լայն ձևաչափ՝ հանրային բոլոր շրջանակների մասնակցությամբ։
8.     Այսօր ամենալուրջ քաղաքականությունը ապակուսակցական շարժումն է, որտեղ կբարձրացվեն 1-6 նշված հարցերը, (սրանք շատ կարևոր հարցեր են, շատ բաների վրա լույս սփռող) ու հանրությանը կոգևորեն ու կտանեն երկրում քաղաքական խորքային փոփոխությունների։

Ծայրահեղ արկածախնդրություն կլինի պրոցեսի լոկալացումը կամ կենցաղայնացումը՝ Տավուշի խնդիր կամ տավուշցու, Կիրանցի խնդիր՝ կիրանցու, Ոսկեպարի և այլն։ Փաստաթղթի նենգ ծնունդ արդեն բոլորիս դրել է ծայրահեղ վտանգավոր վիճակում, միակ ելքը քաղաքական փոփոխություններն են, որոնք կբերեն լարվածության թուլացման՝ երկրի ներսում, և երկրի սահմաններին»։
 

Վահե Հովհաննիսյան Տավուշի մարզ Իշխանափոխություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին