f

Անկախ

Տեղեկություններ կան, որ ոստիկանները կարող են ուժ կիրառել․ ինչ իրավիճակ է Կիրանցում


Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ ճանապարհն այնքան ժամանակ են փակ պահելու, քանի դեռ չեն ստացել իրենց հարցերի պատասխանները։

 Տեղեկություններ կան, որ ոստիկանական ուժեր են կուտակում, պատրաստվում են ուժ կիրառել և այդպես ճանապարհը բացել, բայց գյուղացիները շարունակում են մնալ տեղում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որն այս պահին ևս Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածում է։

«Մարդիկ որոշել են այստեղ գիշերել, ճանապարհը շարունակում է փակ մնալ»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ մնալու են այնքան, քանի դեռ չեն ստացել իրենց հարցերի պատասխանները։ Վարդանյանը շեշտեց՝ մարդիկ պահանջում են, որ դադարեցվի միակողմանի զիջումների այդ գործընթացը, և մեկ հոգին չորոշի երկրի ճակատագիրը։

Հիշեցնենք՝ ապրիլի 19-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սկսել են բողոքի ակցիա իրականացնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Ապրիլի 20-ի առավոտյան բնակիչները փակեցին Կիրանց-Ոսկեպար ճանապարհը՝ չհամաձայնելով հրապարակված քարտեզների հետ։ Երեկոյան 18։00-ին մոտ բացեցին ճանապարհը, քանի որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժամանակավորապես դադարեցնել բոլոր գործընթացները։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ երկուշաբթի օրը՝ 18։00-ին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունելու է 4 գյուղերի ներկայացուցիչներին՝ քննարկելու սահմանազատման վերաբերյալ նրանց առաջարկները։

Սակայն ապրիլի 21-ի առավոտյան բնակիչները կրկին սկսեցին բողոքի ակցիան, փակեցին ոչ միայն Կիրանց-Ոսկեպար, այլև ժամանակավորապես՝ դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապահները, քանի որ վաղ առավոտյան զինված ուժերը փորձել էին ականազերծման աշխատանքներ իրականացնել Ոսկեպարի եկեղեցու հարևանությամբ։

Բողոքի ակցիա Ոսկեպար գյուղ Տավուշի մարզ ՀՀ Ոստիկանություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին