Ֆեյսբուքի օգտատերը հայտնում է, որ Գյումրիում քաղաքացին իր անձնական մեքենայով խախտելով երթևեկության կանոնները և մեքենան վթարելով բարձրացել է Գյումրու համայնքապետարանի շենքի աստիճանների վրա։
Վերջինս պահանջում է հանդիպում քաղաքապետի հետ։ Նա իր հետ ունի հայկական դրոշ; Ֆեյսբուքի օգտատերը հայտնում է, որ վարորդը բավական նյարդայնացած է։
Տեղում են պարեկային բազմաթիվ հաշվարկներ, քիչ ժամանակ անց նրանք բերման ենթարկեցին քաղաքացուն։