Տավուշի մարզի Կիրանց համայնքի բնակիչներն այս պահին հավաքվել են գյուղամիջում և քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների՝ այսօր ձեռք բերած պայմանավորվածություններից հետո ստեղծված իրավիճակը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը։
Թե ինչ են պատրաստվում անել գյուղի բնակիչներն առաջիկայում, համայնքապետը չի մանրամասնել։
Բաղանիսում և Ոսկեպարում էլ բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ փակել են Բաղանիս-Նոյեմբերյան ավտոճանապարգը։