f

Անկախ

Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին


Ապրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գլխի վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Հ․-ն է, ով վնասվածքը ստացել է Անդրանիկի փողոցի 134/8 հասցեում՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ մասնաճյուղում, վիճաբանության ժամանակ:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց վիճաբանության ժամանակ, հաճախորդ՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Սամվել Հ․-ն, նրա որդի 17-ամյա Մ․ Հ․-ն և ընկերը հարվածներ են հասցրել Տիգրան Հ․-ի և Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ս. և Մ. Հ․-երին և նրանց ընկերոջը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով Տիգրան Հ․-ն ոստիկաններին հայտնել է որ ինքը հանդիսանում է «Էվոկաբանկ» ՓԲԸ աշխատակից, իսկ Նարեկ Հ․-ն նշված բանկի մասնաճյուղի կառավարիչն է։

Հայաստան Էվոկաբանկ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին