Ադրբեջանում ցայտնոտի մեջ են Ռուբեն Վարդանյանի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրվելու մասին լուրերից, ինչի արդյունքում այդ երկրի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին։
Բնականաբար, Վարդանյանին ներկայացրել են իբրև «սադրիչ» ու նշել, թե իբր նա «փորձել է խաթարել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ Այդպիսով նաեւ ադրբեջանցիները ընդունել են, որ Ռուբեն Վարդանյանին պահանդ են պահում՝ իր քաղաքական հայացքների համար։
Նաև վարկած են հորինել, թե Ռուբեն Վարդանյանը իրականում նպատակ է ունեցել Արցախի պաշտպանության բանակը զինելու միջոցով շահագործել ԼՂ ոսկու ու պղնձամոլիբդենային հանքերը։