f

Անկախ

Երևանում նախորդ տարի հիմնված անտառներում և վերականգնված կանաչ գոտիներում ծառերի կպչողականությունը 95 տոկոս է (վիդեո)


Երևանում նախորդ տարի հիմնված 19 հա քաղաքային անտառներում ու վերականգնված կանաչ գոտիներում ծառերի կպչողականությունը 95 տոկոս է։ 16 հա բուն անտառային գոտուց 15 -ը Եռաբլրի տարածքում է։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են քաղաքապետարանից, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:

Եռաբլուրում, օրինակ, անցկացվել է  շուրջ 8 կմ ոռոգման ցանց, տնկվել ավելի քան 5 հազար ծառ և թուփ։ Ընտրվել են հիմնականում տեղի կլիմայական պայմաններին հարմարված, դիմացկուն, պտղատու և անտառային ծառատեսակներ՝ ծիրանենի, խնձորենի, տանձենի։ Ճանապարհի եզրագծով նաև սոսիներ են տնկվել:

Նոր հիմնված քաղաքային անտառներում կպչողականությունը կազմել է 95 տոկոս։

««Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետները նշում են՝ սովորաբար կպչողականությունը հաշվում են փորձահրապարակներ հիմնելով, իսկ իրենք հատ առ հատ են ստուգել ու հաշվել։

«Եթե տեսնում եք, որ ծառն այս պահին տերևակալած չէ, չի նշանակում, որ չորացած է։ Տարբեր ծառեր տարբեր ժամանակ են առաջացնում իրենց տերևային զանգվածը։ Օրինակ՝ մի ծառն արդեն տերևակալված է, անգամ ունի պտուղներ։ Եվ մյուսը, որն առաջին հայացքից կարող է թվալ չորացած է, ուշադիր դիտելիս երևում են բողբոջները։ Երբևէ Երևանում չի եղել՝ առանց լրացման։ Ի դեպ, նորմալ մինչև 75 տոկոս կպչողականությունն է, իսկ 95-ի պարագայում լրացման միջոցառումներ չենք անելու, որովհետև խտությունը բավարար է»,- ընդգծում է ՀՈԱԿ-ի փորձագետը։

Երևանի բնապահպանական խնդիրները շատ են ու բազմազան։ Հիմնական լուծումը անտառային գոտիների ու կանաչ տարածքների ավելացումն է։ Սա հատկապես կարևոր է լանջային հատվածներում։

«Երբևէ չի եղել, որ մեկ-երկու տարվա ընթացքում 35 հա իրականում տնկված և կայացած զանգված լինի։ Եվ Ծիծեռնակաբերդը, և Եռաբլուրը յուրահատուկ աշխատանքներ են՝ նոր մշակված տոխնոլոգիաներով, նոր մոտեցումներով։ Կայացած անտառներ են, և մի 4-5 տարի հետո մեր համայնքին կհանձնենք քաղաքային անտառ։ Այ, հենց սա է պակասում քաղաքին կանաչապատման առումով»,-նշում է փորձագետը։

Այս տարի նախատեսվում է քաղաքային անտառներն ընդլայնել ևս 35 հա-ով։ Նոր անտառներ կհիմնվեն Նորքի բարձունքում և Ավանում։ Նախագծերը մշակվում են, առաջնահերթորեն տեղերում պետք է լուծվի ոռոգման համակարգի խնդիրը։ Ծառատունկը նախատեսվում է արդեն աշնանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստան կանաչապատում Երևանի քաղաքապետարան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին