f

Անկախ

Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը


«Ես նկատողություն չեմ տվել աշխատակցին, կեղծիք է տարածվում նորից երևի»,- քաղաքապետարանի ճեպազրույցի սրահում հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ հերքելով,  թե նկատողություն է տվել իր աշխատակցին՝ «Ֆեյսբուք»-ում Հայկ Մարությանի գրառումը «լայքելու» համար:

Իր խոսքում Բեգոյանը սակայն ընդունեց, որ  նկատողություն տալու գործընթաց է հարուցված։

«Այս մարդը լայքել է իր հիմնարկին, կոլեգաներին անպատվող, իր ղեկավարներին անպատվող գրառումները»,- հայտարարեց ՀՈԱԿ-ի տնօրենը և նշեց, որ գոյություն ունի Աշխատանքային օրենսգիրք և երբ աշխատակիցը  ինչ-որ բան է կատարում, ուշանում է աշխատանքից, ապա պետք է աշխատակցից գրությամբ բացատրություն պահանջվի  ուշանալու համար, և այդ գրության մեջ նշվի, որ կախված իր պատասխանից հնարավոր է՝ լինեն  կարգապահական տույժեր:

«Մանիպուլացվում է «Ազգային առաջընթաց»-ի՝ այժմյան ղեկավարի կողմից: Աշխատակիցն ասում է, որ ես քաղաքական հայտարարության տակ լայք եմ դրել, բայց դա այդպես չէ, այն քաղաքական հայտարարություն չէ: Ես տեղյակ չեմ եղել, իմ ուշադրությունը հրավիրել են իր կոլեգաները՝ Թափոնների վերամշակման վարչության աշխատակիցները, մոտեցել են և ասել, որ կա խնդիր, ցույց են տվել սոցիալական ցանցերում իրենց կոլեգայի արածը՝ դրանք գնահատելով վիրավորական: Իրար նույնիսկ չեն բարևում, որովհետև տվյալ աշխատակիցը, հավանության արժանացնելով, օրինակ, Հայկ Մարությանի գրածին, փաստացի դուսր է գալիս, որ իր կոլեգաներին համարում է խուլիգան:

Որպեսզի վիճաբանություն չառաջանա, ես աշխտակիցներին խիստ հրահանգել եմ որևիցե հարաբերություն չպարզել իրենց այդ կոլեգայի հետ և ասել, որ կկիրառեմ աշխատանքային օրենսգրքով սահմանված համապատասխան գործառույթներ, ինչն էլ որ արել եմ»,-հայտարարեց Բեգոյանը:

Հայտնելով, որ քաղաքական գրառումներին լայքելը յուրաքանչյուր մարդու գործն է՝ Բեգոյանը հավաստիացրեց, որ այդ աշխատակիցը միշտ էլ լայքել է քաղաքական հայտարարությունների տակ։

«Բայց «Ազգային առաջընթացից» ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը իր էջում տեղադրել է իմ նկարը և գրել՝ «այս ստահակը», նկատի ունենալով ինձ: Որտե՞ղ եք տեսել մի հիմնարկի աշխատակից, որը հավանության է առաջացնում իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը: Այնուհետև Հայկ Մարությանը Թումանյան փողոցում տեղի ունեցած հանրահայտ դեպքերի ժամանակ՝ քաշքշուկի, տեղադրում է իր էջում տեսանյութը՝ գրելով՝ «Կանաչապատման խուլիգանները»: Այդ նույն աշխատակիցը հավանության է արժանացնում Մարությանի այդ գրառումը: Հետևապես մեր աշխատակիցը բացառապես սուտ է խոսում, խոսքը չի վերաբերում քաղաքական հայտարարությանը հավանելուն, խոսքը վերաբերում է կազմակերպության ղեկավար կազմին և իր կոլեգաներին վիրավորական բոլոր արտահայտությունների տակ հավանություն դնելուն»,-ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը և տեղեկացրեց, որր իր գրությանը այդ աշխատակիցը պատասխանել է և ինքը պետք է պատասխանն ուսումնասիրեմ և ըստ այդմ որոշում կայացնի կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ։

Նա նաև հայտնեց, որ այդ աշխատակիցը նաև աշխատանքի ժամին է ֆեյսբուքում եղել, կամ այլ գործով զբաղվել, ինչը արձանագրված է ծառայողական քննության հիմքում։

Օրերս Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրոլ էր, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել իր աշխատակցին՝ տեղեկացնելով, որ վերջինը հավանություն է տվել իր ֆեյսբուքյան գրառմանը, ինչով «անհարգալից վերաբերմունք է դրսևորել» կազմակերպության հանդեպ։

Արմեն Բեգոյան Երևանի քաղաքապետարան Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին