Մենք բնականոն աշխատում ենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում:
«ՔԿ-ի ասածին ավելացնելու բան չունենք»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում։
Քննչական կոմիտեից, սակայն, չեն հայտնել, թե որ բժշկական կենտրոնում են խուզարկություններ իրականացվում։
«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ: Մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- փոխանցեցին Քննչական կոմիտեից։