f

Անկախ

Ստեղծվել է նոր հարթակ` Ադրբեջանի տարածող ապատեղեկատվությունը կանխելու նպատակով


Լոս Անջելեսում ապրող ամերիկահայ լրագրող, ռադիոհաղորդավար և վավերագրող Վիկ Գերամին ԱՄՆ-ում հիմնադրել է «TruthAndAccountabilityLeague» հասարակական կազմակերպությունը Վիկ Գերամիի կողմից՝ նպատակ ունենալով թիրախավորել սոցիալական հարթակներում և քաղաքականության մեջ Հայաստանին վերագրվող ապատեղեկատվության տարածումը և պայքարել դրա դեմ աշխարհի մասշտաբով։

Գերամին այժմ գտնվում է Հայաստանում մինչև ապրիլի 20-ը։ Այցի նպատակն է ներկայացնել լրագրողի աշխատանքային ուղին, այս տարվա նախագծերը և գլխավորապես՝ Վիկ Գերամիի հիմնադրած հասարական կազմակերպության գործունեությունը։

TAAL-ը չորս կարճ տարիների ընթացքում մեծ հաջողություններ է գրանցել համահայկական համայնքի շահերի պաշտպանության գործում: Վիկը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ գործնական սերտ հարաբերությունների շնորհիվ հաջողել է իրականացնել մի շարք հայանպաստ ծրագրեր։

Գերամին վերջերս հանդիպումներ է ունեցել այնպիսի քաղաքական և մշակութային գործիչների հետ, ինչպիսիք են կոնգրեսական Ադամ Շիֆը, սենատոր Բոբ Մենենդեսը, նահանգապետ Հովարդ Դինը, կոնգրեսականներ՝ Ջեքի Սփեյերը, Քեթի Փորթերը, Բրեդ Շերմանը, Մայք Լևինը, Մաքսին Ուոթերսը, Ջուդի Չուն, Լոս Անջելեսի շրջանային դատախազ Ջորջ Գասկոն և այլոք։

Վերջինս հեղինակել է 44-օրյա ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի մասին պատմող փաստավավերագրական «Motherland» (Մայր Հայրենիք)  ֆիլմը , որը բացահայտում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի բնակչության և հայերի դեմ գործած հանցագործությունների, էթնիկ զտումների, օրեցօր աճող ցեղասպան քաղաքականության, մարդու իրավունքների ոտնահարման և միջազգային տերորիզմի հովանավորության, հայերի և Արցախի  դեմ տերորիստական խմբերի միջոցով ռազմական ագրեսիայի նախաձեռնման և իրականացված սպանությունների՝ անօրինական գործողությունների մասին։

«Մայր Հայրենիք» ֆիլմը 82 միջազգային կինոփառատոներում ընտրվել է նոմինանտների շարքում, հայտնվել լավագույն ընտրանիներում և պաշտոնապես արժանացել քառասուն (40) մրցանակի։ Ֆիլմի թրեյլերը դիտելու համար այցելեք «Motherland» ֆիլմի կայք կամ ֆիլմի IMDB-ի էջ հետևյալ հղումներով։

Թեպետ Վիկ Գերամին ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, բայց սահուն խոսում և շփվում է հայերենով։ Որպես լրագրող և վավերագիր նրա ուսումնասիրության և հետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի շուրջ խաղարկվող շախմատային խաղը և Հայաստանի շուրջ տեղի ունեցող  իրադարձություններում միջազգային հանրության ունեցած դերի կարևորությունն ու Հայաստանի գործողություններին վերաբերվող թեմաները։

Վիկ Գերամիի մասին

Ամերիկահայ լրագրող և ակտիվիստ Վիկ Գերամի

Գերամիի սերն իր սիրելի հայրենիքի հանդեպ խորացել է, երբ ծնողները նրան երեք տարեկանում Հայաստան են տարել։ Նա հաճախել է հայկական մասնավոր դպրոցներ մինչև 7-րդ դասարան և ուսումնասիրել հայոց պատմություն, գրականություն, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության թեման:

Վիկ Գերամին «The Blunt Post»-ի հիմնադիր, խմբագիր-հրատարակիչն է. մրցանակակիր լրագրող, սյունակագիր, մեդիա մեկնաբան։ Ինչպես նաև՝ KPFK 90.7 FM հաճախականությամբ (Pacifica Network) ազգային ռադիոհաղորդման հաղորդավարը քաղաքական թեմաներով, վերնագրված՝ THE BLUNT POST with VIC։ Գերամիի ռադիոհաղորդումը ընդգրկում է ազգային, տարածաշրջանային և տեղական գլխավոր լուրերը, քաղաքականություն և ընթացիկ իրադարձություններ՝ վերլուծություններ և մեկնաբանություններ: Նա նաև հարցազրույց է ունենում Կոնգրեսի բարձրաստիճան անդամների, հասարակական գործիչների հետ յուրաքանչյուր շոուի ժամանակ:

Նրա վերջին հյուրերն են եղել՝ կոնգրեսական Ադամ Շիֆը, սենատոր Բոբ Մենենդեսը, նահանգապետ Հովարդ Դինը, կոնգրեսականներ՝ Ջեքի Սփեյերը, Քեթի Փորթերը, Բրեդ Շերմանը, Մայք Լևինը, Մաքսին Ուոթերսը, Ջուդի Չուն, Լոս Անջելեսի շրջանային դատախազ Ջորջ Գասկոն:

Հարցազրույցները կարող եք լսել ՝ https://m.soundcloud.com/vic-gerami

Ամերիկահայ լրագրողը հիմնադրել է նաև Truth And Accountability League (TAAL) 501© շահույթ չհետապնդող կազմակերպությունը 2020 թվականին, որի նպատակն է պայքարել հակահայկական ռասիզմի, զրպարտության, ատելության հիմքով ոճրագործությունների և հայատյացության զգալի աճի դեմ։ «Մենք վերահսկում և դիմակայում ենք հայ ժողովրդի և մշակույթի դեմ ուղղված կողմնակալությանը, ապատեղեկատվությանը, քարոզչությանը և զրպարտությանը լրատվամիջոցների մակարդակով, ներառյալ սոցիալական լրատվամիջոցները, ակադեմիկոսները, մտավորականությունը և հանրային քաղաքականությունը»: TAAL-ը չորս կարճ տարիների ընթացքում մեծ հաջողություններ է գրանցել համահայկական համայնքի շահերի պաշտպանության գործում: TAAL Կազմակերպության շրջանակներում Վիկը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ գործնական սերտ հարաբերությունների շնորհիվ հաջողել է իրականացնել մի շարք հայանպաստ ծրագրեր։ Մանրամասների համար խնդրում ենք այցելել կայքէջ: TruthAndAccountabilityLeague.org։

Գերամին մի շարք հեղինակավոր հրապարակումների հեղինակ է, այդ թվում՝ Windy City Times, Bay Area Reporter, Armenian Mirror-Spectator, The Advocate, The Immigrant Magazine, GoWeHo, Destination Luxury, OUT Traveler, The Fight, The Blunt Post, Desert Daily Guide, KPFK.org։

Բազմաթիվ մրցանակների արժանացած, ազգային և միջազգային լսարանին հայտնի լրագրող Վիկ Գերամին շուրջ 6 տարի սովորելով մեդիա արդյունաբերություն «Frontiers Magazine» ամսագրում աշխատելու տարիներին, հիմք է դրել իր գիտելիքներին և հմտություններին՝ ստանձնելով պաշտոններ՝ LA Weekly-ում և Voice Media Group-ում:

Նրա «Հարցեր և պատասխաններ» (RSS) սյունակը՝ «10 ՀԱՐՑԵՐ ՎԻԿԻ ՀԵՏ», 2017-ին Լոս Անջելեսի մամուլի ակումբի «Arts & Entertainment Journalism» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ է անցել։

էլ. Փոստ՝ [email protected]

Ինստագրամ՝ @vicgerami

Ֆեյսբուք՝ facebook.com/vic.gerami

Թվիթեր՝ @vicgerami

Հայաստան Ադրբեջան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին