f

Անկախ

Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը


Կայացել է Հայաստանի Գրողների միության արտահերթ համաժողովը ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումի առնչությամբ, որի համաձայն պատասխանող է ՀՀ կադաստրի կոմիտեն և երրորդ անձի կարգավիճակով՝ Հայաստանի գրողների միությունը։

Համաժողովի օրակարգարում է եղել  ՀՀ կադաստրի կոմիտեում 1999 թ. մարտի 12-ի և 2001 թ. օգոստոսի 9-ին (կրկնակի) ՀԳՄ շենքի (Բաղրամյան 3) և 1999 թ. փետրվարի 26-ի ՀԳՄ «Սևան» ստեղծագործական տան սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահաջը։

«Վերոնշյալի կապակցությամբ տեղի ունեցած ՀԳՄ նախագահության երկու նիստում քննարկվել է հարցը և միաձայն բացասական վերաբերմունք արտահայտվել ՀԳՄ սեփականության հանդեպ այլ կարգավիճակ սահմանելու դեմ և որոշվել էր հրավիրել ՀԳՄ համաժողով։

Համաժողովին մասնակցում էին ՀԳՄ անդամներ, ՀԳՄ պատվավոր անդամներ, ՀԳՄ սփյուռքահայ և մարզային կառույցների անդամներ՝ համապատասխան գրավոր կարծիքներով։

ՀԳՄ 497 անդամից համաժողովին մասնակցել է ՀԳՄ 305 անդամ։ Համաժողովին ներկա էին նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյան, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, նկարիչներ, արվեստագետներ։

ՀԳՄ նախագահը մանրամասնորեն ներկայացրեց քննարկվող հարցը, կատարված աշխատանքների ընթացքը և ապագա անելիքները։

ՀԳՄ նախագահը նշեց, որ շենքն ի սկզբանե պատկանել է ՀԳՄ-ին, նրա կառուցմանն օժանդակել են դասական և ժամանակի գրողները՝ իրենց հոնորարներից գրական ֆոնդին ըստ օրենքի, մասհանումներով։

ՀԳՄ նախագահն առաջարկեց պահպանել սեփականաշնորհման իրավունքը և համաժողովով որոշել ՀԳՄ անշարժ գույքը վաճառքի հանելու արգելումը՝ այդ քայլով փարատելով այն մտայնությունը, որ ստեղծագործական միությունները հնարավոր է վաճառքի հանեն իրենց շենքերը։

Ելույթ ունեցողները (Դավիթ Մուրադյան, Նորեկ Գասպարյան, Ազատ Եղիազարյան, Կիմ Գաբրիելյան, Մովսես Մանուկյան, Խաչիկ Մանուկյան, Մանվել Միկոյան, Անդրանիկ Կարապետյան, Անահիտ Դանիելյան, Արսեն Համբարյան) իրենց մտահոգությունները հայտնեցին՝ քննադատելով 25 տարվա լռությունից հետո ՀՀ դատախազության նման հայցադիմումի հայտնվելը և կոչ արեցին գրողներին, մտավորականությանը, արվեստասերներին տեր կանգնել իրենց իրավունքներին։

ԱՄՆ-ի Հայ գրողների և լրագրողների միությունը վարչության նիստում իր աջակցությունն է հայտնել Հայաստանի գրողների միությանը։ Նման դիրքորոշում են հայտնել նաև իրանահայ գրողները և սփյուռքահայ շատ անհատ ստեղծագործողներ։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց իր պատկերացումները դատական գործի մասին և հավաստեց, որ իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը և պատասխանեց համաժողովի մասնակիցիների հարցերին։

Համաժողովը միաձայն քվեարկեց  ՀԳՄ գույքի սեփականության իրավունքի օգտին և առաջարկեց որոշումն ուղարկել գործում ընդգրկված համապատասխան մարմիններին»,- նշում են Գրողների միությունից։

Հայաստան Գրողների միություն

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին